Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ

21:47 01.08.2021

Աշխարհում ամենահայտնի հաղթական կամարը կառուցվել է 30 տարում: Խոսքը  Փարիզի Հաղթական կամարի մասին է: Հին հռոմեական ոճով կառուցված կամարը պատվիրել է Նապոլեոն Բոնապարտը՝ ի պատիվ իր բանակի հաղթանակների: Շինարարությունն ավարտվել է Նապոլեոնի մահից 15 տարի անց: Հիմա կամարը համարվում է հուշարձան, որը խավերժացնում է Ֆրանսիայի համար զոհվածների հիշատակը:

Հին Հռոմի ամենահայտնի ու պահպանված հաղթական՝ Կոնստանտինի  կամարը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքում: Այստեղով շքերթով անցել են հռոմեացի գեներալները: Կամարը կառուցվել է 4-րդ դարում և նվիրված է եղել Կանստանտին կայսրի հաղթանակներին:

Գերմանիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասներն են: Կառուցվել են 18-րդ դարում և խորհրդանշել են Նիդերլանդներում խաղաղության հաստատումը:

Սանկտ Պետերբուրգում գտնվող Հաղթական կամարը նվիրված է 1812 թվականին Հայրենական պատերազմում Ռուսաստանի  տարած հաղթանակին: Այն կառուցվել է հին հռոմեականա երկփեղկ դարպասների օրինակով: Եթե թշնամին գրավում էր դարպասի առաջին փեղկը, ապա երկու փեղկերի արանքում հայտնվում էր  ծուղակում:

Հնդկաստանում 1924 թվականին կառուցվել են բազալտե կամարներ: Դրանք օգտագործվել են երկրի կարևոր պաշտոնյաներին արտաքին գործուղումների ճանապարհելու համար: Այն խորհրդանշել է Հնդկաստանում Մեծ Բրիտանիայի տիրապետությունը: Իսկ երբ Հնդկաստանն անկախացել է, նույն կամարներով երկրից հեռացել են բրիտանացի վերջին զինվորները:

Լաոսում կառուցված հաղթական կամարները նվիրված են այն լաոսցիների հիշատակին, ովքեր պայքարել են Ֆրանսիայից անկախանալու համար: Շինարարությունն ավարտվել է 1968 թվականին: Կամարները զարդարված են դիցաբանական պատկերներով:

Սիրիական Պալմիրա քաղաքի մշակութային ամենաարժեքավոր հուշարձաններից մեկը՝ Մոնումենտալ կամարները ավերվել են 2015 թվականին, երբ քաղաքը գրավեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: 3-րդ դարում կառուցված հաղթական կամարները նախատեսված է վերականգնել:

Բրյուսելի հիմնադրման 50-ամյակին նվիրված կամարները կառուցվել են 1880 թվականին՝ Լեոպոլդ թագավորի օրոք:Այն համարվում է Բելգիայի անկախության և Բրյուսելի  խորհրդանիշը:

1980-ականների վերջին Իրաքի մայրաքաղաքում  ևս կառուցվել են հաղթական կամարներ: Դրանք թրերի տեսք ունեն և խորհրդանշում են Սադամ Հուսեյնի կողմից իրան-իրաքյան պատերազմում տարած հաղթանակը:

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում երկու Հաղթական կամար է կառուցվել: Դրանցից ավելի հայտնին կոչվում է «Զինվորների և նավաստիների կամար»։ Այն կառուցվել է 1880 թվականին և խորհրդանշում է քաղաքացիական պատերազմում Հյուսիսի հաղթանակը Հարավի նկատմամբ: Այն կառուցվել է վետերանների հանգանակություններով:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP