19:47 30.07.2021
Գյումրիի անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքներից ֆինանսատնտեսական բաժինը գոհ չէ, հարկերի ու տեղական տուրքերի հավաքագրումներում թերացումները շատ էին, որոնք ունեին նաև հիմնավոր պատճառներ, նախ համավարակի հետևանքով սահմանափակումներն էին, հետո էլ՝ պատերազմական դրությունը։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն անցած ու այս տարվա կիսամյակային հաշվարկների համեմատականներն է ներկայացնում, սկսում է քիչ եկամուտ ապահովող, բայց ավելի շատ ծախսեր պահանջող բաժնից՝ կոմունալ ծառայությունից:
«Մեր ամենածախսատար բաժինը կոմունալն է՝ աղբահանություն, լուսավորություն, ասֆալտապատում։ Հանրապետությունում չկա մի քաղաք, որտեղ ֆիզիկական անձանցից էսքան քիչ գումար գանձվի, մենք ինչքան որ հավաքում ենք, 5 անգամ ավելի ծախսում ենք։ Մենք անընդհատ չենք պարտադրում մուծել վարձերը՝ սոցիալական վիճակից ելնելով, հասկանում ենք, բայց ասեմ, որ մեր բնակիչները սկսել են կամաց-կամաց վճարումներ անել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը։
Բնակիչներից գանձվող աղբի վարձավճարների՝ միլիոնների հասնող պարտքերը, որոնք տարեցտարի ավելանում են, հիմնականում փակ դռների պատճառով են: Բայց տույժեր, տուգանքներ չեն կիրառվում, դրանք ընդամենը որպես ապառք փոխանցվում են ամեն տարվա կատարողական պլան։ Տարեսկզբի նախատեսումները տարեվերջին չեն արդարանում՝ հին պարտքերը դժվարությամբ են վերադարձվում։
1 անձի համար սահմանված աղբի վճարը 50 դրամով թանկացավ անցած տարի։ Կոմունալ բաժնի ծախսերը շատ էին, վարձավճարի չափն ու գանձումները՝ քիչ։ Անցած տարվանից սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 15 աղբատար ու բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաների շահագործումն էլ ծախսերն է ավելացրել, միևնույն ժամանակ սպասարկման ծավալներն են կրկնապատկվել։
«Անցած տարի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերած 15 աղբատար ու բազմաֆունկցիոնալ բեռնատարներ ունենք։ Մենք նոր մեքենաներով նոր երթուղիներ ենք մշակել, որ մշտական մաքրություն լինի։ Ծավալներն ավելացել են, քանի որ մենք նոր աղբամաններ ենք տեղադրում քաղաքի տարբեր հասցեներում, կետերն ենք ավելացնում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանը։
Աղբահանության դիմաց բնակիչների վարձավճարների գանձումների կատարողականը տարեվերջին 80 տոկոսի շեմը չի անցնում։ Պակաս հավաքագրումների պատճառը ոչ միայն փակ դռներն են, նաև քաղաքացիների բնակության վայրի փոփոխությունները։ Հասցեափոխությունների մասին քաղաքապետարանի համապատասխան բաժինը տվյալներ ստանում է ոստիկանության անձնագրային բաժիններից, իսկ ճշտված տվյալները ուշ են հասնում քաղաքապետարան, ինչի հետևանքով բնակիչների անվան դիմաց պարտքեր են գոյանում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...