Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Անուշավան-Արթիկ ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Անուշավան-Արթիկ ճանապարհը

18:20 31.07.2021

Շիրակի մարզում պետբյուջեի հատկացումներով մի շարք հանրապետական, միջպետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ են հիմնանորոգվում: Մարզի ճանապարհաշինական աշխատանքների բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ: Այս գումարային հաշվարկում Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրն է, ինչպես նաև Հյուսիս-Հարավի Տրանշ 3-ը: Մրցույթների արդյունքում տնտեսված գումարներով նախատեսված է ևս 3 ճանապարհահատված հիմնանորոգել: Դրանցից մեկը Անուշավան-Արթիկ ճանապարհն է, որի հիմնանորոգումը սկսված է: 7 գյուղեր Արթիկին կապող ճանապարհը անանցանելի էր:

Ընդհանուր ճանապարհի երկարությունը 6 կմ է: Այս տարվա ճանապարհաշինական ծրագրում ընդգրկվել է ուղիղ կեսը՝ հիմնանորոգվում է Անուշավան-Արթիկ հատվածը: Ընտրվել է այն տեղամասը, որն ամենավատ վիճակում է եղել ու ամեն տարի երթևեկելի վիճակի է բերվել ընթացիկ նորոգումներով՝ փոսալցումներով:

Ճանապարհի այդ հատվածը 10 տարի առաջ է հիմնանորոգվել: 2010-ին դարձյալ պետբյուջեի ֆինանսավորմամբ  ասֆալտապատվել է, բայց նորոգումից կարճ ժամանակ անց դարձել է անանցանելի: Անուշավանի գյուղապետը նշում է, որ  պատճառը ինժեներական ոչ ճիշտ հաշվարկներն էին:

«Ինժեներական ոչ ճիշտ հաշվարկներ էին կատարվել: Տեղանքը չէր ուսումնասիրվել, նստվածքներ առաջացան: Դա ինժեներական ոչ ճիշտ աշխատանքի արդյունք էր: Հիմնանորոգումից անմիջապես հետո ճաքեր առաջացան, քայքայվեց ճանապարհը: Դրանից հետո շինարարը մասնակի վերանորոգեց: Մի քանի անգամ համայնքապետերով ենք փոսալցում կատարել, որ անցանելի լինի: Այս ճանապարհից օգտվում է 7 համայնք: 7 համայնքի տրանսպորտային ճանապարհը դեպի Արթիկ այստեղով է անցնում»,- SHANTNEWS-ին ասել է Անուշավանի գյուղապետ Երվանդ Հակոբյանը:

10 տարի առաջ նոր ասֆալտն արվել է հնի վրա՝ առանց հիմքի ամրացման աշխատանքների: Տարածքում նաև գրունտային ջրեր կան, ինչի հետևանքով ճանապարհին նստվածքներ են առաջացել: Հիմա նոր հիմք է կառուցվում: Շինարարը հինը քանդել է, և ճանապարհի շարքից դուրս գալու պատճառներն ի հայտ են եկել:

Այսինքն, ճանապարհի հիմքի, այսպես ասած, չորացում է կատարվում: Գրունտային ջրերը տարիներով ճանապարհի հիմքը քայքայել են: Հիմա քայքայված հողաշերտը պարզապես հեռացնում են:

«Ներքևում բացվել են տեղեր, որտեղ ջրային մասեր գոյություն ունեն: Այդ ամենը հեռացնում ենք: Ամբողջությամբ հողը, որը ճահիճ է դարձել լրիվ հեռացնում ենք, տեղը նոր նյութ, նոր գրունտ ենք լցնում »,- SHANTNEWS-ին ասել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Սամսոն Հովհաննիսյանը:

Նոր հիմքը կառուցել են, անցել ջրահեռացման համակարգի նորոգմանը: Անուշավանում ջրահեռացում և ոռոգում նույն խողովակաշարն է ապահովում: Բետոնյա կիսախողովակները մետաղականով են փոխարինում:

Ջրահեռացումն ապահովելու է ճանապարհի երկարակեցությունը: Այժմ շինաշխատանքները խճապատման փուլում են: Արթիկ տանող միակ ճանապարհն ու շինաշխատանքների պատճառով գյուղամիջյան հատվածում երբեմն խցանումներ են առաջանում և շինարարները իրենց գործից բացի երթևեկությունն են կանոնակարգում ու արտակարգ իրավիճակում հայտնված մեքենաների վարորդներին օգնում:

Շինաշխատանքների վերջնաժամկետը տարեվերջն է սահմանված: Սրանով Փանիկ-Անուշավան-Արթիկ ճանապարհի միայն մի հատվածն է նորոգվում: Եվս 3 կմ ճանապարհ, որն ընդգրկում է Փանիկից-Արթիկ հատվածը, նախատեսված է ընդգրկել հաջորդ տարվա ճանապարհաշինական ծրագրերում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP