17:40 31.07.2021
Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում 133 պատմամշակութային հուշարձան կա, որոնք վտանգված են: Սրանք մոտավոր հաշվարկներ են, որոնք պատերազմից հետո կատարել են մասնագետները: Այդ հուշարձանների ցանկում մեծ մասը եկեղեցիներն են:
Լուսանկարները ներկայացրել են «Արցախի կորսված կոթողները» խորագիրը կրող ցուցահանդեսում: Շրջիկ ցուցահանդեսն առաջինը ներկայացվել է մայիս ամսին Երևանում, իսկ այսօր կներկայացվի Գյումրիի Աբովյան ճեմափողոցում: Իրազեկման ցուցահանդեսն առաջին քայլն է ուղղված պատմամշակութային կոթողների պահպանությանը:
«Անշուշտ, այստեղ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն, մասնավորապես, կառավարությունը և արտաքին գերատեսչությունը միջազգային ազդակներ պետք է հղեն, որ սրանք մեր պատմական տարածքներն են և իրավական առումով մեզ են պատկանում: Նաև այնպիսի փաստեր կան, որ պատերազմի ժամանակ և պատերազմից օրեր անց հիմնահատակ փոշիացվեցին պատմամշակութային կառույցներ: Սա ևս մեկ ազդակ է, որ ցույց տանք միջազգային իրավապաշտպան կառույցներին, որ թշնամի պետությունը ագրեսիվորեն ոչնչացնում է մեր պատմական ժառանգությունը»,- SHANTNEWS-ին ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:
Նախաձեռնողները մտադիր են նաև Արցախում հայկական ճարտարապետության ու մշակույթի կոթողների պահպանության հարցը ներկայացնել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային իրավապաշտպան կառույցներին: 55 եկեղեցիների լուսանկարները, կառուցման տարեթիվը և գտնվելու վայրը ամբողջացրել են «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...