21:00 02.08.2021
Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղում նոր անտառային տարածք է հիմնվել: Սա ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մաս է կազմում: Անտառաշերտը գյուղում մի քանի խնդիր է լուծելու: Նախ էկոլոգիական, ապա հանգստյան գոտիների կազմակերպման ու զբոսաշրջության զարգացման և որ ամենակարևորն է՝ անտառաշերտը գյուղի համար քամիներից պաշտպանական գոտի կդառնա:
Ամեն տարի քամիների հետևանքով Վարդաքարը տուժում է: Այս տարի ևս տների ու կից շինությունների տանիքներ են վնասվել: Տների տանիքները բնակիչները մասնակի նորոգել են, իսկ անասնագոմերը բաց երկնքի տակ են:
Գյուղը Վարդաքարի ջրամբարի հարևանությամբ է, քամիներն անպակաս են: Հենց ջրամբարի հարևանությամբ է նոր անտառաշերտը ստեղծվել: 2 հեկտարի վրա 1600 հատ ծառեր են տնկել: Եղևնիների, սոճիների, կաղնիների ու հացենիների տնկիներ են, որոնք Շիրակի մարզի բնակլիմայական պայմաններում կպչողականություն են ապահովում: Տնկիները դեռ շատ փոքր են, բայց գյուղապետն է նշում, մի քանի տարի հետո գյուղի համար կդառնան քամիների դեմ պատնեշ:
«Այս տարի ջերմոցների տանիքները քշեց տարավ քամին: 3 բնակելի տան ու կից կառույցների տանիք է վնասվել: Ամեն տարի մեր գյուղում քամու հետևանքով մեծ վնասներ են: Անտառն այս հատվածում ամբողջությամբ պաշտպանիչ շերտ է հանդիսանալու: Համայնքը երևի մոտ 70%-ով կպաշտպանի քամիներից»,- SHANTNEWS-ին ասել է Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանը:
Վարդաքարում երբևէ անտառային տարածք չի եղել: Նոր անտառը ակնկալվում է, որ փոխելու է այս հատվածում էկոհամակարգը, նաև հողերի որակը: Տարածքն անօգտագործելի է եղել: Պատկանել է ջրամբարին: Կառավարության որոշմամբ պետական հողերը դարձել են համայնքապատկան ու հիմա էլ անտառի պահպանությունն ու շահագործումը հատկացված է գյուղապետարանին:
Այն որ տարածքը մոտ է ջրամբարին, ոռոգման հնարավորություն է ստեղծում: Ջրամբարի շատ լցվածության դեպքում, պոմպի օգնությամբ, ջուրը հասնելու է անտառին: Իսկ հիմա, երբ ջրամբարում ջրի մակարդակը բարձր չէ, այլընտրանքային տարբերակ են գտել: Անտառային տարածքի հարևանությամբ ջրհոր են փորել ու էլի պոմպով ջուրը ծառերին են հասցնում, բայց ծրագրերում ոռոգման ավելի հուսալի տարբերակ ունեն:
«Ջրամբարը տարածքին մոտ է: Երբ ջրամբարը լիքն է, կարելի է վերցնել պոմպով, երբ իջնում է ջրի մակարդակը, արդեն չենք կարող ջուր վերցնել՝ պոմպի հզորությունը չի հերիքում: Նախատեսվում է այս տարի կաթիլային ոռոգման համակարգ կառուցել, որն ամբողջությամբ կապահովի կպչողականությունը»,- ասել է Գալուստ Ավետիսյանը:
Այժմ ոչ բոլոր տնկիներն են կպչողականություն ապահովել, չորացածներ էլ կան: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով պարտավորվել է չորացածների փոխարեն 400 նոր ծառ է տնկելու:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...