Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հանրապետական նշանակության 9 կմ ճանապարհը հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հանրապետական նշանակության 9 կմ ճանապարհը հիմնանորոգվում է

20:00 03.08.2021

Քանդված, քայքայված, տեղ-տեղ հողային ճանապարհը տասնամյակներով երթևեկության համար անցանելի են պահել ընթացիկ նորոգումներով։ Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված անցնում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով և ճանապարհաշինական այս ծրագրով շահեկան վիճակում է հայտնվել։ Արթիկի Շահումյան և Ղարիբջանյան փողոցներում ևս կապիտալ շինարարություն է գնում։

Կապիտալ ասֆալտապատումից առաջ փողոցներով անցնող կոմունիկացիոն ցանցն էլ է նորացվում, շինհրապարակում աշխատում են նաև կապի ոլորտի մասնագետները: Ստորգետնյա կապուղիներն անցնում են  փողոցների ուղիղ մեջտեղով, ինչը հիմնանորոգման աշխատանքներին խանգարում է: Հիմա մասնագետները նոր դիտահորեր են փորում, որտեղ կտեղափոխվեն ներքին կոմունիկացիոն ցանցերը։

«Կապի օպերատորները, կոմունիկացիաները՝ բոլորը մեզ հետ համագործակցելով աշխատում են, այժմ իրենց աշխատանքներն են կատարում, մինչև մենք անցնենք ճանապարհի ծածկի քանդմանը։ Նախատեսված է ծածկն իր ամբողջ նստվածքով փոխել, կառուցվում է նոր ջրահեռացման համակարգ, տեղադրվում են եզրաքարեր, իսկ մայթերը սալապատվելու են»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է « ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» շինընկերության աշխղեկ Կարեն Մարտիրոսյանը։

Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հանրապետական նշանակության  ճանապարհը միակը չէ, որ ընդգրկված է շինծրագրերում։ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տվյալներով՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհները համեմատաբար բարվոք վիճակում են: Այս ճանապարհի կապիտալ նորոգումից բացի, այլ հատվածներում ևս նախատեսված են հիմնանորոգումներ։

«Ունենք ևս 2 ծրագիր, բայց տեղափոխել ենք հաջորդ տարի՝ Արևիկ-Վարդաքար ճանապարհն է՝ 5,2 կմ, որի նախագծանախահաշվային փաստաթղթերը առկա են։ Ունենք նաև Հ21 ճանապարհի՝ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հատվածները։ Աշխատանքները կսկսեն այս տարի, բայց ավարտը կլինի հաջորդ տարի»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։

Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհի կապիտալ նորոգման ավարտի համար սահմանվել է 3 ամիս։ Շինարարը ժամկետներում ավարտել խոստանում է, միայն թե աշխատանքներին խանգարում է  երթևեկությունը։ Շինարարի խնդրանքով համապատասխան գերատեսչությունները հարցը կարգավորել  են։ Ժամանակ առ ժամանակ փակվում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով անցնող հատվածը, երթևեկության համար գտել են շրջանցիկ փողոցներ։


 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP