Շիրակի մարզի Հոռոմ գյուղում խոտածածկ տարածք է այրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում խոտածածկ տարածք է այրվել

17:15 03.08.2021

Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայր է հասել 1 մարտական հաշվարկ:

Հրդեհը  բռնկվել է Հոռոմ և Հայրենյաց գյուղերի միջև գտնվող սարի վրա, որը Հոռոմ գյուղի համար ծառայում է որպես արոտավայր: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը։ Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 1 հեկտար խոտածածկ տարածք:

Հրդեհը հրշեջները մեկուսացրել են, կանխել են կրակի տարածումը։ Հրդեհը ամբողջությամբ մարվել է:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP