19:53 04.08.2021
Տարիքը միայն թիվ է, և երբեք էլ ուշ չէ նոր բան սովորելու համար: Սա գործով ապացուցում են «Հայկական կարիտաս» հասարակական կազմակերպության տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի շահառուները: 4 տարեց կանայք իրենց կյանքի 8-րդ տասնամյակում որոշել են նոր մասնագիտություն ձեռք բերել: Խոսքը թաղիքագործության մասին է: Թաղիքից ոտնամաններ են պատրաստում, ուսումնասիրում այս արհեստի նրբությունները: Սիրողական զբաղմունքը դարձել է ամենօրյա աշխատանք ու համատեղ արտադրանք թողարկելու հնարավորություն:
Ժամանակին Հայաստանում թաղիքագործությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ: Թաղքադիր կամ լպուտ լինելու համար ուժ էր պետք բուրդը թաղքելու համար: Գզած բուրդը համաչափ փռում էին հատակին, գերանը գլորում վրայով` մինչև ամբողջովին թաղքվելը: Ձեռքի ուժ պահանջող գործը գյումրեցի տարեց կանայք են յուրացնում: Տիկին Թամարան, Անահիտն ու Սանդուխտը, որ իրենց կյանքում երբևէ արհեստով չեն զբաղվել, հիմա դարձել են հմուտ արհեստավորներ: Բուրդը թրջում են, օճառի օգնությամբ ու հատուկ կաղապարներով ձև տալիս, բրդե ոտնամաններ ստանում:
Վալերիան թաղիքագործության վարպետն է: Աշակերտների զավակների ու թոռների տարիքին է, բայց սա, ասում է, չի խանգարում լավ հարաբերություններ ունենալու և ուսումնական պրոցեսը ճիշտ կազմակերպելու համար: Զարմանքով է նշում, որ տարեց կանայք շատ արագ են յուրացրել արհեստը:
«Ինձ համար հայտնություն էր, որ այդ տարիքում ու այդքան խինդով են նրանք նոր բան սովորում: Արդյունքը հոյակապ է, շատ լավ աշխատանքներ ունենք: Իրենք լիովին սովորել են նոր արհեստը՝ թաղիքագործությունը: Հիմնականում հողաթափեր են պատրաստում: Իրենցից ոչ մեկը երբևէ արհեստով չի զբաղվել և հիմա մեծ ոգևորությամբ են սովորում»,- SHANTNEWS-ին ասել է թաղիքագործ Վալերիա Մելքոնյանը:
Թաղիքագործության խմբակը սկզբում ընդամենը տարեցների առօրյան հագեցնելու համար էր: Շատերն էին մասնակցում: Հետո խմբակի անդամներից 4-ը որոշել են սիրողական զբաղմունքը մասնագիտություն դարձնել: Մեկը հացամթերման գործարանում է աշխատել, մյուսը՝ սառնարանային տնտեսությունում, երրորդը՝ խանութում վաճառող, իսկ խմբի ամենաարագաշարժ աշակերտը՝ 71 ամյա տիկին Թամարան, ամբողջ կյանքում գուլպայի ֆաբրիկայում է աշխատել: Գործող արտադրամասում մեքենաներն են գործել, իսկ այստեղ բացառապես ձեռքի աշխատանք է կատարում:
«Միշտ սիրել եմ աշխատել: Ոչ մի վայրկյան անգործ մնալ չեմ կարող: 71 տարեկան եմ և 16 տարեկանից աշխատել եմ գուլպայի ֆաբրիկայում: Տարիքը կապ չունի, եթե սիրում ես աշխատանքդ, ուրեմն ամեն ինչ կստացվի: Եթե ընդունակ ես աշխատելու, ուրեմն պարապ չպետք է մնաս, պետք է բարիք ստեղծես մարդկանց համար»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Թամարա Կարապետյանը:
Տարեց կանայք իրենց կյանքի ընթացքում ձեռք բերած հմտությունները ներդնում են նոր սկսած գործում: Պատրաստի թաղիքե ոտնամանների վրա մեկն ասեղնագործում է, մյուսը՝ կարում: Համատեղ աշխատանքի արդյունքը պատրաստվում են ցուցահանդեսում ներկայացնել: Տատիկները մտադիր են, բացի ոտնամաններից, պայուսակներ ու այլ իրեր պատրաստել՝ ընդլայնել թաղիքե արտադրությունը: Սրանով իսկ տարեց կանայք ապացուցում են՝ տարիքն ընդամենը թիվ է, որն իրենց ցանկությունների ու հնարավորությունների հետ այս դեպքում ոչ մի կապ չունի:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...