Հիմնանորոգվում է Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի ևս 2,5 կմ ճանապարհահատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հիմնանորոգվում է Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի ևս 2,5 կմ ճանապարհահատված

18:45 04.08.2021

13 գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհն անանցանելի դարձավ, երբ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը սկսվեց։ Վերջին 4 տարում Գյումրի-Արմավիր  ճանապարհն այլընտրանքային է համարվել միջպետականին:

Երթևեկության համար  վտանգավոր դարձած մայրուղին մասնակի նորոգումներով սպասարկելն արդեն անհնար էր, մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո տրվել է եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է հրատապ հիմնանորոգման։

Ճանապարհաշինական պետական ծրագրում ընդգրկված Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի առնվազն 50 կմ-ը Շիրակի մարզի տարածքում է, որից 8 կմ-ն անցած տարի նորոգվեց: Այս տարվա հիմնանորոգումը վերաբերում է միայն առավել վտանգավոր երկուսուկես կիլոմետր հատվածին, որն անցնում է Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքով և հասնում մինչև Գյումրիի Ղարիբջանյան խճուղի։ Երթևեկությունն այս հատվածում այժմ միակողմանի է, ինչի պատճառով մայրուղում  հաճախակի խցանումներ են առաջանում:

 

Հանրապետական մայրուղու քայքայված ու հին ասֆալտաշերտը, որպես թափոն, դառնում է արդեն պիտանի  հումք ղարիբջանյանցիներին ներհամայնքային քանդված ճանապարհների փոսերը լցնելու և հարթեցնելու համար։ Ասֆալտաշերտի մնացորդները նպատակային օգտագործել որոշել է գյուղի ավագանին։

«Հանած հումքը  լցնում ենք ներհամայնքային փողոցների փոսերը, թեև մենք ամեն տարի փոսալցում անում ենք, բայց նստվածք է տալիս, իջնում է, լցնում ենք նաև միջհամայնքային՝ դեպի Ազատան համայնքի ճանապարհին, որն ահավոր քանդված է, հետո բոլորը հարթեցնելու ենք»,- ասել է Ղարիբջանյան համայնքի աշխատակազմի ղեկավար Վարդիթեր Ասատրյանը։

Անցած տարի՝ 8, այս տարի ևս երկուսուկես կիլոմետր նորոգումներով հանրապետական նշանակության ճանապարհի շինարարությունը չի ավարտվի։ Դեռ 22 կմ ճանապարհահատված համարվում է հիմնանորոգման ենթակա, որն հաջորդ տարվա ծրագրերով է նախատեսված։

«Մինչև Բայանդուր հատվածը ներկայացրել ենք միջին նորոգման համար, այս պահին քննարկում ենք ֆինանսական հարցը, իսկ Գուսաննա գյուղի, մինչև նախորդ տարվա հիմնանորոգած հատվածը՝ 22 կմ, 2022-ի ճանապարհաշինական ծրագրում  է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։

Հանրապետական նշանակության ճանապարհի միայն տասուկես կմ-ն կլինի կապիտալ նորոգված։ 50 կմ երկարության ճանապարհի  մնացած 16 կմ-ն  կպահպանեն  միջին նորոգումների հաշվին, ճանապարհը սպասարկող  ընկերությունները պետական հատկացումներով  փոսային նորոգումներ կկատարեն, որոշ տեղերում  հարթեցումներով  մայրուղին կպահեն երթևեկելի։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP