Գյումրիում տեղի է ունեցել ուսումնական զորամասի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում տեղի է ունեցել ուսումնական զորամասի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողություն

19:50 05.08.2021

Գյումրիում տեղակայված հակատանկային ուսումնական զորամասի նորակոչիկներն այսօր զինվորական երդում են տվել, որով ստանձնել են պարտավորություն ծառայել հայրենիքին: Զինվորական երդման արարողությունը սովորաբար անցկացվում է այն զորամասում, որտեղ զորակոչվում է զինծառայողը: Բայց այս անգամ Գյումրիում արարողությունը տեղի է ունեցել պատմական Սև բերդ ամրոցի տարածքում, ինչը նաև համավարակային սահմանափակումներով էր պայմանավորված: Տարածքի ընտրությունն էր նաև խորհրդանշական: Սև բերդը եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույցներից մեկը:

Տղաները մոտ մեկ ամիս է, ինչ ծառայության են անցել Գյումրիում տեղակայված ուսումնական զորամասում: Մեկ ամսում հասցրել են շարային վարժություններ կատարել: Շարային քայլի գործնական առաջին կիրառությունն այսօր էր, երբ արդեն որպես զինվոր էին ներկայանում ծնողներին ու հարազատներին:

Տղաները մարտական, իսկ ծնողները փոքր-ինչ հուզված էին: Զինվորական համազգեստով առաջին անգամ էին որդիներին տեսնում և ծառայող տղաներին միայն ոգևորություն էին փոխանցում:

Իրենց ուղղված հարցերին իսկական զինվորականի նման են պատասխանում՝ «ճիշտ այդպես»։

«Կարոտել եմ հարազատներիս, բայց երբ արդեն ծառայության մեջ եմ, կարոտը մեղմվում է: Հիմա սովորական է դարձել: Ես գիտեմ, որ պետք է ծառայեմ, ծառայությունս պատվով կատարեմ: Արդեն որպես ծառայող, ծառայակից ընկերներիս հետ համալրել եմ Հայոց բանակի շարքերը: Երդում եմ տվել, որ պետք է պաշտպանեմ հայրենիքս, հանուն հայրենիքի չեմ խնայի կյանքս»,- Shantnews-ի հետ զրույցում ասում է N զորամասի ծառայող Հրաչ Հովհաննիսյանը:

Եվս մի քանի ժամ ծնողների ու հարազատների հետ անցկացնելու հնարավորություն ունեին այսօր երդում տված զինվորները: Նրանց ծառայությունը Գյումրիում ժամանակավոր է: Զորամասն ուսումնական է, և մի քանի ամսից տղաները կշարունակեն ծառայությունը վիճակահանությամբ ընտրված զորամասերում, իսկ Գյումրիի ուսումնական զորամասում նրանց կփոխարինեն կրկին նորակոչիկները:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP