14:16 06.08.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆինանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել ու ստացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Արդյունքում պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել թվով 8 մարզերում ստեղծված 113 կոոպերատիվներին:
Հաշվեքննիչ պալատը ԾԻԳ-ի վկայակոչած ձեռքբերումներից իրականացրել է ընտրանքային թվով 9 պայմանագրերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի գները էականորեն գերազանցել են շուկայական գներին:
ԾԻԳ-ի կողմից կազմակերպված մրցույթներին հիմնականում մասնակցել են 3-5 միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերություններ: Օրինակ մի դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավերներ է ուղարկվել 9 ընկերության, որոնցից առնվազն 4-ի հիմնադիրները միևնույն անձինք են: Մեկ այլ դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 8 ընկերության, որոնցից առնվազն 3-ի հիմնադիրը միևնույն անձն է: Ընդ որում, նշված ընկերությունները հանդիսացել են սակարկությանը գնառաջարկ ներկայացրած միակ հայտատուները: Մնացած ընկերությունների՝ հրավերքին որևէ արձագանք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, թեև ընկերություններին խնդրել են փոստով կամ ֆաքսով հաստատել հրավերքի ստացումը, ինչպես նաև մասնակցությունը կամ հրաժարվելը:
Պարզվել է նաև, որ ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. դեկտեմբերի 25-ին ընդունել են «Կ…» ՍՊ ընկերության 27.960.000 ՀՀ դրամով թվով 4 բեռնատար ավտոմեքենաների, 2016թ. մայիսի 13-ին՝ 40.050.000 ՀՀ դրամով թվով 6 բեռնատար մեքենաների մատակարարման գնառաջարկը և, անտեսելով, որ գնառաջարկ ներկայացրած ընկերությունները հիմնադրվել են միևնույն անձի կողմից, կնքվել են մատակարարման պայմանագրեր:
Բացի դրանից՝ արտադրող և դիստրիբյուտոր ընկերությունների պաշտոնական տեղեկատվության միջոցների, գյուղտեխնիկա վաճառող ընկերություններից ստացված գնացուցակների և ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրամադրված ներմուծման վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ վերոհիշյալ 68.000.000 ՀՀ դրամով ձեռք բերված բեռնատար մեքենաների շուկայական արժեքը կազմում է 44.391.200 ՀՀ դրամ:
Փաստորեն, ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2015-2016թթ. պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով փոխկապակցված անձանց գնման գործընթացին միաժամանակյա մասնակցության հանգամանքը, գնառաջարկ ներկայացնելու հրավեր են ուղարկել միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերություններին: Չունենալով հրավերը ստանալու, գնման գործընթացին մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ մնացած ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ իբրև ամենացածր գնառաջակ ներկայացրած հայտատու են ճանաչել «Կ…» ՍՊԸ-ին: Արդյունքում իրականում ավտոմեքենաները ձեռք են բերել գնառաջարկ ներկայացրած միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերությունից՝ շուկայական գներից անհամեմատ բարձր գներով՝ բյուջեին միայն վկայակոչած ուսումնասիրված պայմանագրերով պատճառելով շուրջ 24.000.000 ՀՀ դրամի վնաս:
Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...
15:24 23.06.2025
Լու Դուկ Անի վարպետության դասերին մասնակցել են շնորհալի պատանի դաշնակահարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ: Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ […] ...
15:20 23.06.2025
Հունիսի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, իրականացվել են դաշտային աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են հասկակալման և ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ ծաղկման, հովտային շրջաններում՝ մոմային հասունացման, տեղ-տեղ լրիվ հասունացման փուլերում։ Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների մասսայական բերքահավաքը, դաշտերում և այգիներում կատարվել […] ...