Հիմնանորոգվում են Արեգնադեմ-Ամասիա և Ամասիա-Ցողամարգ ճանապարհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Հիմնանորոգվում են Արեգնադեմ-Ամասիա և Ամասիա-Ցողամարգ ճանապարհները

20:55 06.08.2021

Հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել Գյումրի-Կապս -Ամասիա և Ամասիա-Ցողամարգ մարզային նշանակության ճանապարհահատվածներին:  Հիմնանորոգման արդյունքում Գյումրիից Ամասիա և Ամասիայից Աշոցք 10 կմ ճանապարհ կդառնա բարեկարգ: Առայժմ շինաշխատանքները խճապատմանը կամ ասֆալտապատմանը չեն հասել: Ամասիայի տարածքում դեռ գործող  ճանապարհի ամրացման աշխատանքներ են կատարվում: Առանձին տեղամասերում բնական աղբյուրների ու կոյուղաջրերի անկառավարելի հոսքի պատճառով  քարաթափումների վտանգ կա:

Ամասիայի ձոր կոչվող տեղամասի ներքևում գետն է ու ձորը, վերևում ժայռերը, որոնց միջից ջուր է հոսում: Տարածքի անասնագոմերի կոյուղաջրերը ևս  ժայռաքարերի միջով են հոսում, որոնք թուլացնելով՝ քարաթափումների պատճառ են դարձել:

«Ժայռաթափումներ մեր տարածքում հաճախ են լինում, մանավանդ այս հատվածում: Անձրևների, ձյան, ձնաբքի հետևանքով փլուզումներ են: Քարափումներ են և, բնականաբար, փլուզման է ենթարկվում: Իսկ այս հատվածով դեպի Գյումրի երթևեկությունն ավելի շատ է, քան Կապս-Ամասիա ճանապարհով»,- SHANTNEWS-ին ասել է Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:

Մինչ բուն ճանապարհաշինությունը, ճանապարհի այն հատվածներում, որտեղ քարաթափման վտանգ կա ամրացման աշխատանքներ են կատարում: Իսկ տեխնոլոգիան գաբիոններն են: Այս տեխնոլոգիան օգտագործվում է ավելի քան 100 տարի ճանապարհի բարձրադիր կետերի, հողի լանջերի, ինժեներական կառույցների, գետափների, լճակների ամրապնդման և պաշտպանության համար: Մետաղական ցանցեր են գործում, դրանք լցնում խճաքարերով ու տեղադրում ճանապարհի ծածկույթի տակ: Գաբիոնները տեղամասին հարթություն և ամրություն են տալիս:

 

«Կատարվում է պատի ամրացում: Հենապատ ենք դնում, ցանցերով քարերի կույտով ամրացնում ենք պատը: Ժայռային հատված է , ճանապարհը նեղացել է, հնարավոր է փլուզումներ լինեն: Դրա համար էլ ամրացում է կատարվում»,-SHANTNEWS-ին ասել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Լեռնիկ Մկրտչյանը:

Պայթեցումները ևս մեկ ու լրացուցիչ աշխատանք է, որ կատարվելու է ճանապարհաշինությունը սկսելուց առաջ: Նույն այս հատվածում քարաթափումների պատճառով ճանապարհը նեղացել է: Ամասիան Աշոցքին կապող ամենակարճ ճանապարհն է: Ամասիայից Ցողամարգ հիմնանորոգվելու է 7 կմ 940 մետր հատված:

 

Մոտ 2 կմ էլ Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի Արեգնադեմ-Ամասիա հատվածն է վերանորոգվելու: 2 տարի առաջ Կապսից մինչև Ջրաձոր 6 կմ հիմնանորոգվեց, իսկ շարունակությունը՝ Արեգնադեմ-Ամասիան, ծրագրից դուրս էր մնացել: Ընդհանուր հաշվարկով մոտ 10 կմ ճանապարհ է նորոգվում:

 

Այս ճանապարհահատվածին ջրահեռացման համակարգի կառուցումն անհրաժեշտություն է, այլապես ժայռից հոսող ջրերը նոր ասֆալտաշերտը կքայքայեն: Այժմ ընդամենը հողե հունով առուներ են:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP