17:50 06.08.2021
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար վերապատրաստման դասընթաց-սեմինարների կազմակերպումն ու անցկացումը՝ կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:
2021թ. օգոստոսի 5-ին Քննչական կոմիտեում անցկացվեց երրորդ դասընթացը՝ «Էլեկտրոնային վճարային համակարգեր, կրիպտոարժույթներ և ցանցային էկոլոգիայի հետ կապված հիմնախնդիրները» թեմայով, որը վարելու համար հրավիրվել էին տվյալ ոլորտում գործունեության տարիների փորձ ունեցող «Տետչենջ» ընկերության ներկայացուցիչները:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Ռոբերտ Ադիլխանյանը: Իր խոսքում վերջինս նշեց, որ վիրտուալ տիրույթում նույնպես առկա է շրջակա միջավայր, որի էկոլոգիայի պահպանումից է կախված հասարակության պաշտպանվածությունը համացանցում գործող հանցավոր տարրերից և երևույթներից: Ժամանակակից աշխարհում էլեկտրոնային վճարային համակարգերի միջոցով անկանխիկ գործարքներն աստիճանաբար փոխարինում են կանխիկ փողերով կատարվող գործարքներին:
Անդրադառնալով կրիպտոարժույթների, վիրտուալ փողերի թեմային, Ռ. Ադիլխանյանը նշեց, որ թեև դրանց շրջանառությունը ՀՀ իրավական ակտերով դեռևս կարգավորված չէ, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ կրիպտոարժույթները ՀՀ-ում լայնորեն չեն շրջանառվում. ավելին՝ ժամանակակից իրողություններն այնպիսիք են, որ կրիպտոարժույթները, ունենալով գաղտնիության առավելագույն բաղադրիչ, հաճախակի օգտագործվում են որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման միջոց, ինչպես նաև ինտերնետային «Dark Net» տիրույթում հանդիսանում են միակ վճարային միավորը՝ պատվիրելու շրջանառությունն արգելված այս կամ այն իրերն ու առարկաները, ինչպես նաև՝ ծառայությունները:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել է կրիպտոարժույթների ստեղծման պատմությունը, դրանց կառուցվածքն ու օգտագործման առանձնահատկությունները: Քննարկվել են նաև կրիպտոարժույթների դրամապանակների օգտատերերի վերաբերյալ տեղեկատվության ստացման հնարավորությունները, մեթոդներն ու եղանակները:
Հանդիպմանը քննարկվել է նաև իրավապահ մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների ու անհատների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև տեղեկատվության ամփոփման ու համակարգման թվայնացված քրեագիտական շտեմարանի ստեղծման կարևորությունը:
Դասընթացի ընթացքում, հարցուպատասխանի ձևաչափով, պատասխաններ են տրվել քննիչների առօրյա աշխատանքում հուզող հարցերին:
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...