18:10 07.08.2021
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են աշխատանք գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Սրան է ուղղված ծրագիրը, որն իրականացնում են հասարակական սեկտորը և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: Ծրագիրը մեկնարկել է Գյումրիից:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում հեթական հանդիպման մասնակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են: Ըստ վիճակագրության հաշմանդամություն ունեցողների 98 տոկոսը գործազուրկ է: Գործատուի պահանջներն ու նրանց հնարավորությունները շատ հաճախ չեն համապատասխանում, ինչի հետևանքով հաշմանդամություն ունեցողն անգործ է մնում, աշխատատեղերն էլ թափուր: Տեղեկատվական տեխնոլոգիաներն այն ոլորտն են, որտեղ աշխատուժի կարիք միշտ կա ու այդ պահանջարկն աճում է:
«ՏՏ ոլորտում պահանջարկը միշտ կա ու չի նվազում, այլ շատանում է: Կոնկրետ կոմպոնենտներ կան, որոնք օգտագործվում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեջ: Այստեղ շուկան բաց է։ Սա շատ լավ հնարավորություն է սկսնակների համար, որ հեշտությամբ հայտնվեն ՏՏ ոլորտում»,- SHANTNEWS-ին ասել է ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկում են տվյալների տեսակավորում կատարել: Այն իրենից բարդ աշխատանք չի ներկայացնում, բարձրագույն կրթություն կամ լեզուների իմացություն էլ չի պահանջում: Տվյալների տեսակավորումը արհեստական բանականություն ստեղծելու հիմքն է հանդիսանում:
Տվյալների տեսակավորում հայաստանյան ՏՏ ընկերություններն այժմ պատվիրում են Հնդկաստանին և Չինաստանին, մինչդեռ այստեղ ասում են՝ ներուժ կա: Աշխատանքը հաշմանդամություն ունեցողներին հարմար է նաև սրանով, որ գործը կարելի է տնից կատարել ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի պահանջում: Տվյալների տեսակավորման պատվերներ ՏՏ ընկերություններից արդեն կան:
«Ծրագիրը սոցիալական է, բայց բարեգործական չէ: Մենք երիտասարդներին պարզապես գումար չենք տալիս, այլ վարձատրում ենք նրանց կատարված աշխատանքի դիմաց: Կարծում ենք, որ միայն աշխատանքի դիմաց գումար վաստակելով է, որ պետք է տնտեսությունը զարգանա: Իսկ ՏՏ ընկերություններից աջակցություն չենք խնդրում, այլ առաջարկում ենք իրենց աշխատանքը վստահեն մեզ, իսկ մենք այն կկատարենք որակով և հարմար գնով»,- SHANTNEWS-ին ասել է «ՍԸՐՔԼ» հկ համահիմնադիր Լիանա Դավոյանը:
17 երիտասարդներ Շիրակի մարզից նախ դասընթացների կմասնակցեն, հետո նրանցից լավագույն 10-ը կանցնեն աշխատանքի ու կվարձատրվեն: Ծրագիրը մեկնարկել է Գյումրիից, բայց ընդլայնելու է աշխարհագրությունը: Նախատեսում են ընդգրկել հաշմանդամություն ունեցող երիտասարդների տարբեր մարզերից:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...