19:30 07.08.2021
Գյումրիում բուժհաստատությունների օպտիլացաման գործընթացի առաջին փուլն ավարտված է: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Կառավարության որոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնին նախ միավորվեցին Գյումրիի ծննդատունն ու Պաթոլոգաանատոմիական դիսպանսերը, իսկ օրեր առաջ օպտիմալացման գործընթացն ավարտվեց նաև Ուռուցքաբանական դիսպանսերի համար: Այն ևս միավորվել է բժշկական կենտրոնին: Որոշման հիմնավորումը հետևյալն է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է և հասանելի են բոլոր բուժծառայությունները:
«Միայն ուռուցքաբանական դիսպանսերի շենքն է, որը հանձնվում է պետգույքին: Մյուս հիվանդանոցները շարունակելու են աշխատել նույն շենքերում, տեղի է ունենում միայն վարչակամ մասի փոփոխություն: Ուռուցքաբանական դիսպանսերը միավորվել է մեզ: Բոլոր վիրահատությունները կատարվելու են մեզ մոտ: Մայրաքաղաքից հրավիրվում են համապատասխան մասնագետները։ Առաջին վիրահատությունը «Գյումրի» բժշկական կենտրոնում արդեն կատարվել է: Խոսքը օնկոգինեկոլոգիական բարդ վիրահատության մասին է, որը երկար տարիներ այստեղ չէր կատարվել: Օնկոլոգիական վիրահատությունները և քիմիոթերապիան կանցկացվի մեզ մոտ , իսկ ճառագայթային բուժման համար մայրաքաղաքի երկու կենտրոններում՝ լավագույն սարքավորումմները կան: Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքը հին էր և լիցքավորման կարիք ուներ»,- նշել է Արմեն Իսահակյանը:
Կառավարության որոշմամբ օպտիմալացման երկրորդ փուլում «Գյումրի» բժշկական կենտրոնին կմիանա Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը: «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարությունն առաջարկել է օպտիմալացումից հետո այստեղ կենտրոնացնել կորոնավիրուսով հիվանդների բուժումը:
« Ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը «Գյումրի» բժշկական կենտրոնին մարզի համար արդյունավետ կլինի սրանով, որ մենք որոշել ենք արագ փոփոխություններ իրականացնել: Առաջարկում ենք նախ վերանորոգումներ կատարել, ապա այս հիվանդանոց տեղափոխել մարզի բոլոր հիվանդանոցների Տրիաժ և COVID բաժանմունքները: Ինֆեկցիոն հիվանդանոցը երկու մասնաշենք ունի: Մեկում կարելի է տեղակայել Տրիաժը, մյուսում՝ բաժանմունքը: Արդյունքում՝ ինֆեկցիոն հիվանդների բուժումը տեղի կունենա կենտրոնացված նույն շենքում»,- ասել է Արմեն Իսահակյանը:
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը համավարակի նախորդ ալիքների դեպքում պրոֆիլավորվել էր, որպես կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոց, սակայն չունի վերակենդանացման բաժանմունք և ծանր հիվանդները տեղափոխվում էին այլ բուժհաստատություններ: Այժմ նախատեսվում է նաև վերակենդանացման բաժանմունք ունենալ և օգտագործել ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատոր հնարավորությունները:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telcom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...