Բնակարանների գները թանկացել են. որքա՞ն արժեր 1 քմ-ն 2017թ. դեկտեմբերի դրությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Բնակարանների գները թանկացել են. որքա՞ն արժեր 1 քմ-ն 2017թ. դեկտեմբերի դրությամբ

17:44 04.02.2018

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկության՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 59 533 գործարք:

2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 47 462 գործարք: Անցած տարի կատարված գործարքների մեծ մասը՝ 35,9%-ը, բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Իսկ Կոտայքի մարզի մասնաբաժինը կազմել է 11,4%, Լոռու մարզինը՝ 9,3%, Արմավիրի մարզինը՝ 7,2%, Արարատի մարզինը՝ 7%, իսկ Գեղարքունիքի մարզինը՝ 6,6%: Մյուս մարզերի մասնաբաժինը կազմել է 6%-ից ցածր: 

SHANTNEWS-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2017 թվականի դեկտեմբերին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1 քմ-ն կազմել է 465 հազար 500 դրամ: Եթե ցուցանիշը համեմատենք նոյեմբերին արձանագրված ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 9 հազար դրամով, այսինքն՝ նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գներն անփոփոխ են մնացել: 1 քմ-ն արժեցել է 267 հազար 400 դրամ, իսկ ահա Նոր Նորքում բնակարանների գները բարձրացել են 3 հազար դրամով, այսինքն՝ 1 քմ-ի գինը եղել է 232 հազար 500 դրամ:

Նույն պատկերն է նաև Արաբկիր վարչական շրջանում: Այստեղ էլ ունենք գների բարձրացում: 1 քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է գրեթե 6 հազար դրամով: Էրեբունիում տները թանկացել են 2 հազար 750 դրամով, Շենգավիթում` 1 հազար 900, Դավթաշենում` 5 հազար 200 դրամով, Աջափնյակում` 2 հազար 500, Մալաթիա-Սեբաստիայում` 1 հազար 800, Նուբարաշենում` 1 հազար 100, Ավան վարչական շրջանում՝ 1 հազար 100 դրամով:

Գները բարձրացել են նաև հանրապետության մյուս քաղաքներում: Հարկ է նկատել, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ գործարքների շուրջ 28.4%-ը կազմել են օտարման, 14.8%-ը՝ առաջնային գրանցման, 12,9%-ը՝ գրավադրման, 11.4%-ը՝ ժառանգության, 5.5%-ը՝ վարձակալության գործարքները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP