Գյումրիում տնակային մանկապարտեզների շենքային ապահովման հարցերը դեռ ամբողջական լուծված չեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիում տնակային մանկապարտեզների շենքային ապահովման հարցերը դեռ ամբողջական լուծված չեն

19:42 10.08.2021

Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի չունեցավ, իսկ ձգձգումների համար այժմ բերվում են տարբեր ու մի քանի պատճառներ։

«Բացի համավարակից ու ռազմական դրությունից, այլ պատճառներ էլ կան: Երբ ընթացքի մեջ էին բոլոր նախահաշիվները, տեսան, որ շինանյութը թանկացել է, հիմնականում երկաթե կոնստրուկցիաները, դրա պատճառով վերահաշվարկ կատարվեց, ֆինանսական հաշվարկները փոխվեցին: Նախագծում էլ փոփոխություն եղավ, տնակային տարածքը կառուցվող շինության համար փոքր էր, հետևաբար, համայնքը թույլ է տվել տարածքը մի փոքր ընդլայնել»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետը:

Վերահաշվարկները հանգեցրին նախագծային փաթեթի կրկնակի ուսումնասիրության։ Ըստ այդմ, հիմնական ֆինանսավորողը՝ Տարածքային զարգացման հիմնադրամը և 10%-ի համայնքային ներդրումը, որը կատարվում է քաղաքի բյուջեից, որոշակի ֆինանսական փոփոխությունների գնացին։ Եվ այս ընթացքում հուլիսի 20-ին պլանավորած մեկնարկն էլի չտրվեց, շինարարի տեխնիկան շինհրապարակ չի հասել։

Տնակային ևս մեկ մանկապարտեզի՝ «Սուրբ Մարիամ»-ի աշխատակազմն ավելի շուտ կսկսի տեղափոխվել քարաշեն։ Այն ուժեղ հեղեղից չի տուժել, բայց 30 տարի գործել է տնակներում։ Կառուցման ծրագիր, այս մանկապարտեզի համար  ավելի վաղ էր հաստատվել, հիմա աշխատանքներն հասել են ներքին հարդարմանը, որի ընթացքից է կախված, թե երբ մանկապարտեզը կշահագործվի։

Դեռ չմեկնարկած և ավարտման փուլում գտնվող երկու մանկապարտեզների շենքային խնդիրների լուծմամբ ամբողջական չի կարգավորվի մանկապարտեզների պայմանների  բարելավման հարցը։ Տնակում կշարունակի գործել «Ծիածան» մանկապարտեզը, որն հավանաբար դեռ կոսմետիկ նորոգումներով ու ներքին հարդարումներով են փորձում պահպանել։

Տնակային մանկապարտեզի հնարավոր տեղափոխման մասին դեռ անցած տարվանից է քաղաքապետարանը անարդյունք քայլեր անում։ «Ծիածան»-ին խոստացված տարածքը Գյումրիի նախկին թիվ 10 մանկապարտեզի շենքն է, որը  բնակեցված է։ Շինությունը համայնքինն է, բայց բանը հասել է նրան, որ բնակչից հետ վերցնելը դատական կարգով է լուծվելու։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP