14:41 10.08.2021
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ Ֆրանսիացիների ամենասիրելի նախաճաշի ավանդույթը երկուշաբթի օրվանից փոխվեց: Այսուհետև ֆրանսիացիները սրճարանում կրուասանով մեկ գավաթ սուրճ վայելելու համար COVID անձնագիր պետք է ներկայացնեն:
Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին պարբերաբար դիմում է պատվաստվելու ուղերձով:
Պատվաստումների մակարդակը Ֆրանսիայում բարձրացել է, քանի որ տեղացիները կանգնած էին ամենօրյա հաճույքներից զրկվելու վտանգի առջև:
Սրճարանների և բարերի սեփականատերերը, որոնք չեն ենթարկվում փոփոխությանը, նախազգուշացվում են, իսկ երկրորդ խախտման դեպքում գործում է տվյալ օբյեկտների 7-օրյա փակման հրահանգը: Եթե հետագայում էլ չպահպանեն ընդունված կարգը, վերջիններս կարող են ենթարկվել մեկ տարվա ազատազրկման:
Եվրոպական երկրներից Իտալիայում ևս ներդրվել են առողջապահական նմանատիպ կարգավորումներ, բայց Ֆրանսիան կիրառում է համապարփակ մոտեցում:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ հուլիսի վերջին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված յուրաքանչյուր տասը պացիենտից ինը պատվաստված չի եղել:
Հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծամասնությունը կողմ է առողջության անձնագրի կիրառմանը:
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...