14:44 10.08.2021
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:
Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս` 060-80-80-03 (1505) (1503) (1507)):
Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:
Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:
Մասնագիտությունների ցանկը ստորև.
Մասնագիտություն Պետպատվերի տեղերի առաջարկվող քանակ
Լաբորատոր ախտորոշում 2
Ընդհանուր վիրաբուժություն 4
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 4
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1
Քիթ-կոկորդ-ականջաբանություն 1
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն 2
Նյարդաբանություն 4
Ընտանեկան բժշկություն 5
Հոգեբուժություն 1
Մանկաբուժություն 4
Նեոնատոլոգիա 1
Ներքին բժշկություն 3
Ինֆեկցիոն հիվանդություններ 2
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 2
Ճառագայթային ախտորոշում 1
Սրտաբանություն 3
Ներզատաբանություն 1
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 1
Դատաբժշկական փորձաքննություն 1
Ուրոլոգիա 1
Այրվածքաբանություն 1
Թոքաբանություն 2
Կրծքային վիրաբուժություն 2
Անոթային վիրաբուժություն 2
Մանկական վիրաբուժություն 2
Ուռուցքաբանություն 1
Մաշկավեներաբանություն 1
Համաճարակաբանություն 1
Մանկական երիկամաբանություն 1
Մեղրիին հատկացվող տեղեր 1
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...