11:47 15.08.2021
Հավի կրծքամիսը սննդարար է: Հավի կրծքամսից և բրնձից է պատրաստվում «չեմպիոնների նախաճաշը»։
Այս ուտեստը համարվում է ճիշտ սննդի դասական օրինակ է և օրվա իդեալական սկիզբ բոլոր մարզաձևերի մարզիկների համար: Ինչո՞ւ է հավի սպիտակ միսն այդքան օգտակար: Կրծքամիսը զգալիորեն քիչ խոլեստերին, ճարպեր և վատ կլանվող նյութեր է պարունակում: Իսկ ի՞նչ կա դրա մեջ:
Հավի կրծքամսի կալորիականությունը շատ ցածր է և կազմում է 110 կկալ յուրաքանչյուր 100 գ -ի դիմաց:
Այդ միսը գրեթե կատարյալ հավասարակշռված է դրանում սննդանյութերի առկայության առումով: Հավի կրծքամսում սպիտակուցները 23% են, ճարպը՝ 4.1%, իսկ ածխաջրեր ընդհանրապես չկան: Այն հարմար է բարձր ակտիվություն ունեցող մարդկանց համար և օգնում է գեղեցիկ մարմին և մկանային զանգվածձեռք բերելուն: Այն կատարյալ է նաև լուրջ վնասվածքներ և փափուկ հյուսվածքների վնասվածքներ ունեցող մարդկանց համար, օրինակ՝ այրվածքներից, լուրջ կոտրվածքներից, արյան կորստից հետո:
Հավի կրծքամսի վիտամինային կազմը բազմազան է: Այն պարունակում է B խմբի վիտամինների ամբողջական համալիրը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին նորմալ նյութափոխանակություն պահպանելու համար: Դրանցից կարևոր է նշել B9 և B12 վիտամինները: Դրանք անհրաժեշտ են հղիության ընթացքում կնոջ համար, քանի որ նպաստում են պտղի բնականոն զարգացմանը և մոր լավ ինքնազգացողության պահպանմանը:
Բացի B խմբի վիտամիններից, հավի սպիտակ մսի բաղադրության մեջ ներառված են այլ վիտամիններ և հանքանյութեր ՝ PP, A, H, F, մագնեզիում, ցինկ, երկաթ: Այս նյութերի առկայությունը հավի կրծքամիսը դարձնում է սննդի շատ կարևոր տարր: Ձեր սննդակարգում այն ներառելն օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, բարելավել մաշկի և մազերի վիճակը, ամրապնդել նյարդային համակարգը և կմախքը:
Ինչ պատրաստել հավի կրծքամսից.
Հավի կրծքամսով և դդումով աղցան
• Թարմ համեմ – 20 գ
• Հավի կրծքամիս – 1 հատ
• Դդում – 300 գ
• Հազար – 50 գ
• Կանաչ սոխ – 20 գ
• Մանանեխ – 2 ճաշի գդալ
• Ձիթապտղի յուղ -50 մլ
• Սոյայի սոուս – 50 մլ
• Նարինջ – 1 հատ:
• Քնջութի սերմեր՝ ըստ ճաշակի
Անհրաժեշտ է հավի կրծքամիսը բաժանել փոքր կտորների, աղ անել և տապակել, մաքրել դդումը և կտրտել խորանարդիկների տեսքով, պոկել հազարի տերևները, մանր կտրատել սոխը և համեմը: Համեմելու համար կարելի է խառնել մանանեխը, ձիթապտղի յուղը, սոյայի սոուսը և մեկ նարինջի կեղևը: Միավորել բոլոր բաղադրիչները, համեմել աղցանը և շաղ տալ քնջութի սերմեր:
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...