Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. համագործակցությունն ամրապնդվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում. համագործակցությունն ամրապնդվում է

16:10 10.08.2021

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը օգոստոսի 10-ին ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգիին (նստավայրը՝ Վրաստան) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL/) ծրագրի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և հետևողականորեն ամրապնդվում ու ընդլայնվում են` ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա զարգացման համար:

Առանձնակի կարևորվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ցուցաբերվող աջակցությունը ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին:

Տիկին Հեդեր Բերգին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել առավել արդյունավետ շարունակել համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել բովանդակային և առարկայական քննարկում՝ ոստիկանության ծառայողների վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

08:42 23.06.2025

ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետ

ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

08:31 23.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել են

ԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

BACK_TO_TOP