Պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում. ՍԴՀԿ պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում. ՍԴՀԿ պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանին

19:57 10.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոնայք

Ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք եղել կուսակցության հետ՝ և՛ կենտրոնական մարմնի, և՛ հայաստանյան մարմնի: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը՝ նաև հայաստանյան կազմակերպությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի նոր ձևավորված ֆորմատին, որտեղ մենք արդեն երկու հանդիպում ենք ունեցել: Նաև փորձում ենք այնպես անել, որ որոշումներ ընդունենք և կոնկրետ քայլերով առաջ շարժվենք: Իհարկե, այս համագործակցությունը և երկխոսությունը շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կուսակցության շատ կարևոր և բացառիկ դերը Սփյուռքի մեր համայնքներում, ներգրավվածությունը և ներդրումն ընդհանրապես հայ ժողովրդի քաղաքական մշակույթի ձևավորման գործում:

Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, և ուրախ եմ, որ նույնպիսի պատրաստակամություն կա նաև ձեր կողմից: Այս հանդիպումները լավ առիթ են, որպեսզի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ճշգրտենք մեր օրակարգը, մտքեր փոխանակենք առաջիկա անելիքների վերաբերյալ, գուցե նաև անհրաժեշտության դեպքում կայացնենք կոնկրետ որոշումներ: Կրկին ողջունում եմ ձեզ և ուրախ եմ այս առիթի համար:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը նշել է. «Շնորհակալ ենք, պարոն վարչապետ: Մենք ենք շնորհակալ, որ հյուրընկալում եք մեզ այստեղ: Նախ թույլ տվեք համայն Հնչակյան ընտանիքի անունից շնորհավորել Ձեզ՝ վերանշանակման առիթով: Մեր պատմության երևի ամենաճակատագրական ժամանակահատվածում, անշուշտ, Դուք մեզնից բոլորից լավ պատկերացնում եք, տեղյակ եք բոլոր մարտահրավերներին՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Ինչպես տեսանք, նաև ընտրություններից հետո Ձեր կատարած քայլերը, մանավանդ միասնականությանը և համախմբվածությանն ուղղված մոտեցումները և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ձևաչափով, կարծում ենք, շատ ճիշտ են: Որովհետև եթե նախկինում միասնականության, համագործակցության, համերաշխության մասին կոչերը ցանկություններ էին, այսօր ուղղակի բացարձակ անհրաժեշտություն են, որովհետև եթե մենք համագործակցաբար, միասնականության մթնոլորտի մեջ չկարողանանք աշխատել, շատ դժվար է լինելու ապագան: Որպես կուսակցություն միշտ պատրաստակամ ենք եղել, այսօր էլ պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում: Նաև կարևորում ենք այս պահին իսկապես համագործակցությունը բոլոր ուժերի հետ, որովհետև դա երևի միակ ձևն է, որով կարողանանք մեր հայրենիքը, Արցախն այս ծանր իրավիճակից դուրս բերել»:

ՍԴՀԿ պատվիրակության անդամների կողմից ընդգծվել է վարչապետ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ նախաձեռնած երկխոսության և փոխգործակցության կարևորությունը ի շահ հայրենիքի: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Արցախն անցնում են ծանր փորձությունների միջով, բայց կարևորն այն է, որ ընդհանուր ըմբռնում է ձևավորվել առկա մարտահրավերները հաղթահարելու և համատեղ ջանքերով առաջ շարժվելու շուրջ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ արտախորհրդարանական ձևաչափով արդեն իսկ տեղի ունեցած երկու հանդիպումը, որոնցում ներգրավված է նաև ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպությունը, վկայում են այդ ձևաչափի գործուն լինելու մասին և շարունակական բնույթ են կրելու:

Վարչապետը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, միջուկային բժշկության և մի շարք այլ ոլորտների ակտիվացման հեռանկարների շուրջ, խոսել զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

15:14 02.05.2025

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

BACK_TO_TOP