18:40 11.08.2021
Ինչպես են Գյումրիում հողատարածքները օտարվում, և արդյոք գոյություն ունի տնօրինման վաղեմության ժամկետ ասվածը՝ հողերի համար…
Այս հարցերը վիճահարույց են դարձել քաղաքապետարանի և Թբիլիսյան խճուղի 2/24 տան բնակիչների միջև: Տան կից հողամասը բնակիչը մի քանի տասնամյակ է օգտագործում է՝ առանց հատկացման փաստաթղթերի և հիմա պահանջում է ուղղակի վաճառքով իրեն հանձնել, իսկ քաղաքապետարանն այն աճուրդի է դրել: Բնակիչը տարածքը տնօրինելու և խնամելու փաստերն է ներկայացնում, իսկ քաղաքապետարանը՝ հողերի օտարման կարգը, որոնք իրար հակասում են:
Զաքարյանների տունը 1915-ից հետո է կառուցվել Թբիլիսյան խճուղում: Տունը կառուցել են, տարածքի հողամասն էլ վարել, ցանել, մշակել: Տարիների ընթացքում բանջարանոցը այգու են վերածել: Տունն ու այգին ժառանգաբար փոխանցվել են Զաքարյանների երրորդ սերնդին: Այստեղ հիմա տիկին Գոհարն է ապրում: Տունը տարիներ շարունակ ինքնակամ շինություն է համարվել, օրինականացվել է միայն 2011 թվականին, երբ Զաքարյանները դիմել են տասնամյակներով իրենց տնօրինածը սեփականաշնորհելու համար: Տունը սեփականաշնորհվել է, այգին մնացել է առանց փաստաթղթավորման:
«Տունը սեփականաշնորհվել է, բայց այգին՝ 500 մետր քառակուսի, մնացել է: Դիմել եմ պատկան կառույցներին, որ որպես իմ տնամերձ հողակտոր ուղղակի վաճառքով գնեմ, բայց ինձ մերժել են՝ ասելով, որ հողակտորները օտարվում են աճուրդով: Նման ու շատ ավելի մեծ տարածքներ կան նաև հարևան տներում, որոնք սեփականաշնորհված են, իսկ մեզ չեն թույլատրում սեփականաշնորհել: Երևի պատճառը մաքսատունն է, որը հարևանությամբ է գտնվում: Դրա համար էլ այս հողակտորի 1 մետր քառակուսին դարձել է ոսկի: Ասում են՝ պետք է աճուրդի մասնակցեք, բայց ինչպես ես կարող եմ աճուրդով հող գնել, երբ իմ եկամուտն այս ծառերից ստացված բերքն է ապահովում»,- Shantnews-ին ասել է տան բնակչուհին՝ Գոհար Զաքարյանը:
Այս տարվա ապրիլին է դիմել քաղաքապետարան՝ հողամասն իրեն վաճառելու առաջարկով: Ըստ տանտիրոջ, սկզբում քաղաքապետարանում դեմ չեն եղել իր առաջարկին, բայց հետո քաղաքաշինության բաժնում մտափոխվել են ու աճուրդի ներկայացրել հողամասը: Աճուրդ՝ նշանակում է, որ հողատարածքը գնելու հավակնորդներ, բացի տանտիրոջից, էլի կան: Այս դեպքում հողամասի մեկ քառակուսի մետրի գինը շատ ավելի բարձր կլինի:
Երեք շարքով տնկված ծառերը 500 քառակուսի մետր տարածք են զբաղեցնում: Այն տնամերձի շարունակությունն է, բայց տանը կից չի համարվում: Քաղաքի գլխավոր ճարտարապետը բացատրում է՝ հողակտորն առանձին գույքային միավոր է, որն ուղղակի վաճառքով օտարել չեն կարող, թեկուզ և տանտերը երկար տարիներ տնօրինել է: Կան բացառություններ, որոնց տվյալ հողամասը չի պատկանում:
«Կառավարության որոշմամբ սահմանված են այն դեպքերը, երբ հնարավոր է ուղղակի վաճառքով օտարել հողամասը: Դա այն հողակտորներն են, որտեղ այլ կառուցապատում հնարավոր չէ, կամ կից են պատուհաններին, կամ խախտվում են սեփականատիրոջ իրավունքները: Այս հողակտորը չի պատկանում նշված ցանկին: Քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացրել է աճուրդի: Աճուրդն արդեն կայացել է, ինչի մասին տանտերը պետք է որ տեղեկացված լիներ, քանի որ այն ժամանակ, երբ նրա տունն ու հողամասը տարանջատվել են, տեղյակ է պահվել, որ տվյալ հողակտորը աճուրդով է օտարվելու, որովհետև առանձին գույքային միավոր է»,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Այսինքն՝ ուղղակի վաճառքով կարող են օտարվել միայն այն հողերը, որոնք տանը շատ մոտ են ու փոքր մակերես են զբաղեցնում, այլ շինություն հնարավոր չէ կառուցել: Տվյալ դեպքում խոսքը բավական մեծ տարածքի մասին է, որի նկատմամբ հետաքրքրությունը վերջին 3 տարիներին է առաջացել:
Մի ժամանակ քաղաքի ծայրամաս համարվող ու գրեթե ամայի տարածքը հիմա մաքսատան հարևանությամբ է: Ու մինչ բնակիչը ուղիղ վաճառքով տարածքն իրեն հանձնելու առաջարկն է ներկայացնում, պարզվում է՝ հողակտորի համար աճուրդ է հայտարարվել, այն արդեն կայացել է, ու տարածքը սեփականատեր ունի:
Տարածքը կառուցապատման համար է հատկացվել: Իսկ բերքատու ծառերի տեղում հասարակական նշանակության օբյեկտ է կառուցվելու, այս մասին գլխավոր ճարտարապետն է ասում: Իսկ Գոհար Զաքարյանը պատրաստվում է հողատարածքի աճուրդով օտարումը վիճարկել իրավական ճանապարհով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...