19:52 11.08.2021
«Մենք անցնում ենք պիկը, ունենք վիրուսի դրականության հայտնաբերման շատ բարձր ցուցանիշ, ինչը նշան է համաճարակաբանների և առողջապահության ոլորտի համար, որ վիճակագրությունը դեռ էլի կաճի»,- հայտնել էՎրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Հաղորդում է jnews.ge-ն։
Ինչպես նշել է Տիկարաձեն, այսօր երկրում հիվանդության 46 000 ակտիվ դեպք կա:
«Այս դեպքերի մեծ մասը կառավարվում են մեր ընտանեկան բժիշկների կողմից՝ տնային պայմաններում: Մինչ օրս երկրում մոբիլիզացվել է մինչև ութ հազար հիվանդատեղ, որոնց հիմնական մասը բաժին է ընկնում Թբիլիսիին: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք Թբիլիսիում տեսանք վիրուսի տարածման բավականին բարձր տեմպ, որն, իհարկե, առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ որոշակի միգրացիայի պատճառով, մարդիկ հիվանդանում էին տարբեր շրջաններում, իսկ հետո վերադառնում էին Թբիլիսի, իրենց բնակության վայր: Այսօր մենք տեսնում ենք վարակման դեպքերի աճ շրջաններում: Հիվանդատեղերի մոբիլիզացումը տեղի է ունենում նաև շրջանային մակարդակով, այսօր Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվում է ավելի քան 3000 հիվանդ, Աջարիայում բուժվում է մոտ 900 հիվանդ, իսկ Իմերեթի հիվանդանոցներում բուժվում է մինչև 1000 հիվանդ»,- հայտարարել է Տիկարաձեն:
Վերջինիս խոսքերով՝ այսօր պատվաստման գործընթացը զգալի կերպով բարելավվել է, երեկ պատվաստվել էր մինչ 24 հազար մարդ:
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...