20:59 13.08.2021
Կառավարության որոշմամբ Հանրապետության բոլոր մարզերում ներդրվելու է միասնական երթուղային ցանց, որը սպասարկելու է մեկ օպերատոր: Սա նշանակում է, որ նույն մարզում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն, իսկ երթուղային ցանցում ընդգրկվելու են բոլոր բնակավայրերը: Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է, այժմ քննարկումներ են ընթանում, թե գործող ուղևորափոխադրող ընկերություններից որոնք ցանկություն կունենան միասնական օպերատոր դառնալ: Կառավարության որոշմամբ միասնական երթուղին սպասարկելու պահանջներ են ներկայացվում:
Գյումրիի ավտոկայանում ներմարզային ու միջմարզային երթուղիների չվացուցակը տարբեր է: Քաղաքին մոտ գյուղերից ժամը մեկ միկրոավտոբուսային երթուղիներ կան, ավելի հեռու ու քանդված ճամփա ունեցող բնակավայրեր օրական լավագույն դեպքում 3-4 տրանսպորտային միջոց է հասնում: Կանոնավոր ուղևորափոխադրումների անկանոն աշխատանքի պատճառը ուղևորների հոսքի պակասն է: Ուղևորները քիչ են, սպասարկող ընկերության աշխատանքը՝ ոչ շահութաբեր: Դրա համար էլ երթուղիների քանակը նվազում է:
Անցած տարվա դեկտեմբերին է կառավարությունը որոշում կայացրել, որ մարզերում միասնական երթուղային ցանց է գործելու: Այսինքն տվյալ մարզում բոլոր ուղղություներով ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն: Այժմ Շիրակի մարզում գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն, այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան:
«Ներկա պահին շահագործվող ոչ մի տրանսպորտային միջոց չի բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին: Մենք պարտադրված պահանջ ունենք՝ երթուղային ցանցում կիրառել մինչև 25 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց և ամենաքիչը մինչև 10 տարվա շահագործմամբ: Այսինքն նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են և միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ վերանում են»,-Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Այսինքն, նույնիսկ լավ վիճակում գտնվող տրանսպորտային միջոցները շահագործելու իրավունք ընկերությունները չեն ունենա:
Միասնական երթուղին կարող են սպասարկել 10 տարուց ոչ ավելի տարիք և 18-25 նստատեղ ունեցող մեքենաները: Երթուղին մարզպետարանում կազմել են, հաշվարկ են կատարել, որ մարզի բոլոր բնակավայրերում ուղևորափոխադրումներ ապահովելու համար 18-25 տեղանոց 50 ավտոբուս կպահանջվի:
«Որոշմամբ սահմանված պայմանները ներկայացրել ենք մեր մարզի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին: Իրենք պետք է որոշեն, եթե հնարավորություն ունեն կոնսորցիումային կառավարումով շահհագործելու, պատրաստ ենք, եթե բաժնետիրական ընկերությունների կողմից են շահագործվելու, էլի պատրաստ ենք: Նոր երթուղային ցանցի ներդրման ժամկետներ չկան: Շիրակի մարզում դեռ քննարկումներ են: Երթուղային ցանցը պատրաստ է և այն կգործի միասնական օպերատորի մրցույթից հետո»,- ասել է Խաչատուր Խնձրցյանը:
Միասնական ցանցի ստեղծումով, ըստ մարզպետարանի պատասխանատուի, մարզի բոլոր համայնքներում ուղևորափոխադրումների խնդիրը կլուծվի: Այժմ տրանսպորտ ընդհանրապես չի աշխատում Աշոցք և Արփի համայնքներում: Առայժմ ընկերություններից արձագանք չունեն: Միասնական ցանցը գործում է միայն Արմավիրի մարզում: Մինչ այն կներդրվի նաև Շիրակում, ուղևորատար ընկերությունների հետ պայմանագրերի ժամկետը երկարաձգվել է և թույլատրվել է սպասարկել մինչև 15 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...