17:48 13.08.2021
Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
«Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Երկկողմ հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:
1996թ. Արգենտինայում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Ուրուգվայում:
1997-2019 թթ. Երևանում գործում էր Ուրուգվայի պատվո հյուպատոսի գրասենյակը:
2019 թ. հունվարից Հայաստանում Ուրուգվայի դեսպանն է Կարլոս Սգարբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):
2019 թ. օգոստոսին Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը (գլխավոր հյուպատոս՝ Էդուարդո Ռոսենբրոկ)։
Երկու երկրների միջև փոխադարձաբար ազատականացված է մուտքի արտոնագրային ռեժիմը:
Հայաստանը և Ուրուգվայն ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում։
Քաղաքական երկխոսություն
2018թ. հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ Մոնտեվիդեոյում կայացել են հայ-ուրուգվայական քաղաքական խորհրդակցություններ:
2020թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հեռախոսազրույցը։
2021 թ․ մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հեռախոսազրույցը։
Միջխորհրդարանական համագործակցություն
Հայ-ուրուգվայական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ, երկու երկրների խորհրդարաններում ավանդաբար գործել են բարեկամության խմբեր: Պարբերական բնույթ են կրում խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Կրթական համագործակցություն
2021 թ․ օգոստոսի 6-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրապետության համալսարանի (Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն) միջև 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընթացքում հայոց լեզվի դասընթացների կազմակերպման մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Ուրուգվայի հայ համայնքը
Հայերն Ուրուգվայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին, իսկ համայնքը ձևավորվել է 1920-ական թվականներին: Հայերն Ուրուգվայ են տեղափոխվել առավելապես Կիլիկիայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Ներկայումս Ուրուգվայում բնակվում է մոտ 20 000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացած են Մոնտեվիդեոյում: Ուրուգվայի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հասարակական և մշակութային կյանքում:
Հայ առաքելական եկեղեցուց բացի գործում են նաև Հայ կաթոլիկ, Հայ ավետարանական ու Հայ ավետարանչական եղբայրության եկեղեցիները:
Համայնքում գործում է երկու դպրոց` Նուբարյան (ՀԲԸՄ) և Ներսեսյան (Եկեղեցու կենտրոնական վարչություն): Ուրուգվայահայ համայնքում կարևոր դեր են խաղում «Ռադիո Կոմիտաս» և «Բարեգործականի Ձայն» ռադիոժամերը, որոնք ձայնասփռվում են ոչ միայն Ուրուգվայում, այլև Արգենտինայում:
Մոնտեվիդեոյում կա «Armenia» անունը կրող հրապարակ, որտեղ տեղադրված են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար: «Armenia» անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում: Միևնույն ժամանակ, Ուրուգվայի անվան հրապարակ կա Երևանում»:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...