17:10 14.08.2021
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները Գյումրիի դրամատիկական թատրոնում մյուզիքլ են ներկայացրել՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Աշխարհահռչակ արտիստի մանկությունից մինչև արվեստում փառահեղ բարձունքների հասնելու տպավորիչ պատմություններն են ներկայացվել՝ համեմված ազնավուրյան երգարվեստով։
Հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ճանաչել, մտերմություն անել շանսոնյեի հետ, բացահայտել նրա մարդ տեսակն ու արտիստին:
«Ազնավուրի երաժշտության մեջ ջազային կատարումներ շատ կան, և հարմոնիա կա ջազային։ Հիշում եմ, առաջին անգամ 1995 թվականին Լոս Անջելեսում Ազնավուրի երեկոյին նվագեցի իր գործերից՝ ջազային կատարմամբ, և ինքը մոտեցավ ինձ ասաց՝ «Նվագում ես այնպես, կարծես բառերը լսում եմ»։ Այդ օրվանից սկսվեց իմ և Ազնավուրի մտերմությունը։ Նա ինձ խորհուրդներ էր տալիս, որոնք մինչև կյանքիս վերջ կօգնեն։ Նա հանճար է, արդարության սիմվոլ, իր կյանքի ընթացքում հիշում եմ ինչքան է օգնել Հայաստանին, Գյումրիին երկրաշարժից հետո, հուզվում եմ ամեն անգամ հիշելով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ջազմեն Գարի Քյոսայանը։
Բեմում երեք դերասան են, երեք կերպար, երեք անհատականություն, որոնք մարմնավորում են մեկ մարդու, մեկ արտիստի՝ հայազգի Շառլ Ազնավուրին: Պատմություններն ավելի քան տպավորիչ էին, մյուզիքլում հնչել են շանսոնյեի հայտի ստեղծագործությունները։ Իսկ այդ ամենը հանդիսատեսին տանում էր դեպի շանսոնյեի իրական կյանք:
«Սա վավերագրական ներկայացում է, որտեղ երեք դերասաններս մարմնավորում ենք Ազնավուրին, անընդհատ կերպարանափոխվում ենք, բայց մնում նույն մարդը՝ Ազնավուրը կյանքի տարբեր փուլերում, իսկ վերջում արդեն բոլորս ենք դառնում մեկ մարդ, ում չեն հավատացել, նեղացրել են, բայց ինքը հավատացել է իր ուժերին ու հասել է հաղթանակի»,- ասել է դերասանուհին, ներկայացման բեմադրող, դերասանուհի Ալլա Սահակյանը։
Ազնավուրը Գյումրիին մեծ ավանդ ունի թողած, Հայաստանն ու հային անսահման սիրող աշխարհռչակ շանսոնյեն առաջիններից, որ օգնության ձեռք մեկնեց աղետի գոտուն։ Փոքրամարմին արտիստը ուժի և պայքարի մարմնացում է, ու հենց այդ կերպարն է, որ ներկայացման մեջ ակնհայտ ներկայացված է:
Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս․․․Ազնավուրին ճանաչում են հենց այսպիսին, համեստ ու համարձակ, որի ազնիվ կերպարի մասին դերասանները պատմեցին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...