Գյումրիի դպրոցներում առաջին դասարանցիների օնլայն հայտագրումները գրեթե ավարտված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

Գյումրիի դպրոցներում առաջին դասարանցիների օնլայն հայտագրումները գրեթե ավարտված են

18:38 16.08.2021

Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցներում երկրորդ տարին է առաջին դասարանցիների ընդունելությունն օնլայն կարգով է: Յուրաքանչյուր դպրոց, համաձայն ստացած լիցենզիաների, առաջին դասարանցիների սահմանված թիվ ունի, որից ավելի թվով աշակերտներ ընդունել չի կարող: Առաջին դասարանցիների օնլայն հայտագրումները գրեթե ավարտված են: Համաձայն առայժմ ունեցած տվյալների՝ Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում սահմանված թիվը լրացել է:

Փոքր սեղան ու աթոռներ և գրատախտակ, որն ի տարբերություն մյուս դասասենյակների, ավելի ցածր է կախված: Առաջին դասարանցիների համար նախատեսված դասասենյակներն արդեն պատրաստ են: Գյումրիի թիվ 31 հիմնական դպրոցը երկու առաջին դասարան է ձևավորելու, ըստ այդմ էլ, իրար հարևանությամբ երկու դասասենյակ են կահավորել: Լիցենզիայով սահմանված թվին համապատասխան, թիվ 31 դպրոցն ավելի շատ դասարաններ ձևավորել չի կարող: Դպրոցը թաղային է, քաղաքի այլ տարածքներից այստեղ հատուկենտ աշակերտներ են գալիս: Այս ամենը հաշվարկվել է լիցենզիայով առաջին դասարանցիների թիվ որոշելու համար: Օնլայն հայտագրումը սահմանափակում է աշակերտների ընդունելությունը բոլոր դպրոցներում:

«Առաջին դասարանցիների սահմանային քանակը մեր դպրոցում, ըստ լիցենզիայի, 45 աշակերտ է: Հիմա ունենք հայտագրված  38-ը: Եվս երկու աշակերտ պարտուսի արդյունքներով գիտենք, որ գալու են: Ստացվում է, որ 40 աշակերտ արդեն ունենք: Օնլայն հայտագրումը սահմանափակում է առաջին դասարանցիների ընդունելությունը բոլոր դպրոցներում: Ունենք չէ քաղաքում, այսպես ասած, էլիտար դպրոցներ, որտեղ ծնողները ձգտում են տանել իրենց երեխաներին: Այդ դպրոցներում ևս թիվը սահմանափակ է, և եթե այդ թիվը լրացավ, այլևս չեն կարող տանել այդ դպրոց: Օնլայն հայտագրումով համահարթեցում է արվել, որպեսզի չառաջանա խտրականություն՝ լավ դպրոց, վատ դպրոց»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 31 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Ղազարյանը:

Թիվ 25 հիմնական դպրոցում առաջին դասարանցիների սահմանային քանակը 80 է, բոլոր տեղերը լրացված են: Երկու դասարան են ձևավորելու: Սահմանված տեղերը լրացված են, բայց դիմողներ դեռ կան: Թիվ 25 դպրոցի շենքային պայմանները թույլ տալիս են մինչև 5 առաջին դասարան բացել: Բայց սահմանվածից ավելի առաջին դասարանցիներ ընդունելու համար կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության թույլտվությունն է պետք:

«Առաջին դասարանցիների հայտագրումը սկսել են հունիսի 13-ից: Մեզ հատկացվել է 80 տեղ և դրանք ընդամենը 1 ժամվա ընթացքում լրացել են: Հիմա ծնողների խնդրանքով դիմել ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որպեսզի սահմանային տեղերն ավելացնեն: Սպասում ենք, թե ինչ կորոշի նախարարությունը»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ռոզա Ղազարյանը:

Առաջին դասարանցիների սահմանային տեղերի քանակի ավելացում հնարավոր է տարրական օղակի մյուս դասարանների հաշվին: Դպրոցները լիցենզիա են ստանում տարրական ու հիմնական կրթություն իրականացնելու համար, և եթե տարրական մյուս դասարաններում աշակերտների թիվը սահմանայինից ցածր է, կարող են թույլտվությամբ փոխարենն առաջին դասարանցիներ ընդունել:

Դպրոցները, որոնք դիմել են առաջին դասարանցիների թիվն ավելացնելու խնդրանքով, հիմա սպասում են նախարարության որոշմանը: Մինչև օգոստոսի վերջ և սեպտեմբերի սկիզբ կարող են հայտագրումներ ընդունել: Այս տարի դպրոց են գնալու 2015 թվականին ծնված երեխաները: Ընդհանուր առմամբ Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում սահմանային թվին համապատասխան առաջին դասարանցիների հայտեր ունեն: Ըստ տնօրենների, սա փաստում է այն մասին, որ 2015 թվականին ծնունդների թիվը մեծ է եղել:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP