19:57 17.08.2021
Գյումրիում գործում է աշխարհի ամենաբացառիկ նմուշներով ցուցասրահներից մեկը: Ցուցադրվում են աշխատանքներ, որոնց համար հումք հանդիսանում է սարդոստայնը: Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը 2009 թվականին սկսեց զբաղվել արվեստի այս յուրօրինակ ուղղությամբ և այսօր արդեն նրա արվեստանոցը վերածվել է ցուցասրահի, որտեղ մի քանի տասնյակ աշխատանքներ կան: Սարդոստայնային նկարները այցելուներին գրավում են իրենց կատարողականությամբ, գունային հետաքրքրիր մոտեցումներով և ասելիքով: Սարդոստայնի օգնությամբ հեղինակը պատկերում է տիեզերքը, դրա մեջ մարդուն և նրա առաքելությունն այս կյանքում:
Պատմության մեջ որպես արվեստի գործերի հումք սարդոստայնի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 16-րդ դարին: Արևելակենտրոնական Ալպերի հեռավոր հովիտներում վանականները ստեղծում էին նկարներ սարդոստայնից պատրաստված կտորների՝ կտավների վրա։ 100-ից քիչ հայտնի սարդոստայնային կտավներ են մնացել, որոնց մեծ մասը պահպանվում է անձնական հավաքածուներում։
500 տարի անց, 21-րդ դարում, սարդոստայնային արվեստը վերականգնել է գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը: Նա աշխարհում առաջինը ստեղծում է ոչ թե սարդոստայնից ստացված կտորներ, որի վրա կարելի է նկարել, այլ պատկերներ է ստեղծում հենց սարդոստայնից: Հումքի ընտրությունից սկսած՝ ամեն ինչում հեղինակը իմաստ ու ասելիք է ներդնում:
«Սարդոստայնը անսահմանության մեջ եղած առարկաների միջև եղած էներգետիկ կապի պատկերն է: Դա իմ փիլիսոփայությունն է: Իմ աշխատանքներում կա արտահայտված տիեզերական էներգիայի պատկերը, ժամանակի և էներգիայի հարմոնիան, այսինքն՝ կյանքում, տիեզերքում ամեն ինչ բալանսի մեջ է լավ: Բալանսի խախտման դեպքում ոչ մի բան կարող է գոյություն չունենալ»,- Shantnews-ին ասել է Անդրանիկ Ավետիսյանը:
Մարդը Երկիր մոլորակում, տիեզերքը՝ իր անսահմանությամբ…
Այս ամենը հեղինակը պատկերում է սարդոստայնային նկարներում: Փնտրում է մարդկությանը հավերժ հուզող հարցերի պատասխանները և այս ամենը յուրովի է ներկայացնում՝ նկարչական արվեստի բոլոր կանոններից դուրս:
Անդրանիկ Ավետիսյանի հեղինակային մոտեցման ևս մեկ յուրահատկությունն էլ այն է, որ նա ցուցադրությունը դիտողին դարձնում է համահեղինակ: Սարդոստայնային արվեստի գործերը երկիմաստ են: Հեղինակը ցուցասրահի այցելուների համար ոչ թե մեկնաբանում է իր աշխատանքները, այլ թույլ է տալիս, որ յուրաքանչյուրն ընկալի յուրովի:
Անդրանիկն իրեն նկարիչ չի համարում, կարծում է, որ ստեղծագործական իր մոտեցումները և ուղղությունը, որը ներկայացնում է, խիստ տարբերվում են նկարչական ձեռագրերից: Սարդոստայնով ստեղծված գործերը յուրահատուկ են նաև սրանով, որ դրանք կրկնօրինակել անհնար է:
Սարդոստայնային արվեստի ցուցասրահը Գյումրիում գործում է ընդամենը մեկուկես տարի: Այս ընթացքում բազմաթիվ այցելուներ է ունեցել: Աշխատանքներն այլ քաղաքներում ցուցադրելու առաջարկներ շատ է ունեցել, բայց մերժել է: Տեսնել ցանկացողներին ինքն է Գյումրի հրավիրում: Սարդոստայնից ստեղծված գործերի տեղափոխությունը շատ բարդ ու պատասխանատու գործ է:
«Աշխատանքները տեղափոխելը, ցուցադրելը բավական բարդություն է ներկայացնում: Աշխատանքները ապակեպատ են և տեղափոխության ընթացքում կոտրվելու վտանգ կա, իսկ եթե ապակին կոտրվեց, աշխատանքն այլևս գոյություն չի ունենա: Իսկ այս աշխատանքները երևի միակն են, որոնք կրկնօրինակել հնարավոր չէ: Ով որ տեսնելու ցանկություն ունի, կարող է գալ այստեղ: Այս ցուցասրահը գործում է արդեն մեկուկես տարի»,- ասում է Անդրանիկ Ավետիսյանը:
Այդուհանդերձ, Հայաստանից դուրս ևս մեկ ցուցասրահ ունենալու ծրագրեր կան: Նախատեսում է Ֆրանսիայում փոքրիկ ցուցասրահ բացել և մշտական ցուցադրություն կազմակերպել: Անդրանիկ Ավետիսյանի, որպես սարդոստայնային արվեստի հիմնադիրի, առաջին միջազգային ցուցահանդեսը տարիներ առաջ կրկին Ֆրանսիայում էր: 2017-ին մասնակցել է Կաննի «Աշխարհի նկարիչները» ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, որտեղ արժանացել է «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...