18:25 17.08.2021
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի վարչապետ,
Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։
Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր տեսլականը Հայաստանի համար։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի՝ ամուր ժողովրդավարական հիմքեր կառուցելու հանձնառությունը։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն ընտրական դիտորդներ է ուղարկել՝ ամրապնդելու ընտրողների վստահությունը, և մենք հանձնառու ենք ընթացիկ գործնական աջակցություն տրամադրել բարեփոխումների Ձեր ծրագրին։
Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ՝ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին, առաջին հերթին Covid-19 համավարակի հաղթահարման և կլիմայական փոփոխության ոլորտներում։ Հույս ունեմ հյուրընկալել Ձեզ այս տարի նոյեմբերին Գլազգոյում կայանալիք COP26 համաժողովին։
Կցանկանայի վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լիովին բանակցված, կայուն և խաղաղ կարգավորման օգտին։ 2020 թվականի հակամարտությունից հետո Միացյալ Թագավորությունն առաջին երկիրն էր, որ հումանիտար օգնություն տրամադրեց ԿԽՄԿ աշխատանքների միջոցով։ Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների վերականգնման ուղղությամբ։
Կրկին շնորհավորում եմ Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները»:
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
15:07 02.05.2025
Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...
14:57 02.05.2025
Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգումըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...