18:37 18.08.2021
Մեկ ամիս առաջ Կառնուտի ջրամբարում մեռյալ ծավալից էլ պակաս ջուր կար՝ հազիվ 2 մլն խորանարդ մետր, իսկ ջրատարը ցամաք էր։ Մի քանի օր է, որ ջուր է հոսում, Արփի լճի և Ախուրյան գետի ջրերն ուղղել են Կառնուտի ջրամբար:
Վայրկյանում թե քանի լիտր ջուր է բաց թողնվում Արփիից, ծավալի հաշվարկներն անօգուտ են դառնում, երբ ջրատարում այն կորչում է։ Ջուրը տեղ է հասնում կորուստներով։ Ջրատարի բետոնե մակերեսին խոշոր ճաքեր են, տեղ-տեղ քայքայված են, անցքեր են բացվել, որտեղից ջուրն էլ իր ճամփան այլ ուղղությամբ է գտնում։ Մինչև ջրամբար հասնելը ջրի մոտ 70 տոկոսի կորուստ է տեղի ունենում։
Ախուրյան խոշորացված համայնքի կարտոֆիլի ցանքատարածքների մեծ մասում երաշտային պայմանների ու ջուր չստանալու պատճառով բերքը չի հասցրել հասունանալ, մնացել է հողի երեսին։ Նույն վիճակն է Ախուրյանի տարածաշրջանի այն գյուղերում, որոնք ոռոգման թեժ սեզոնին ջրի էին սպասում Կառնուտի ջրամբարից։
Կառնուտից ոռոգման ջրի սպասող գյուղերից մեկն է Այգաբացը։ Մշակովի հողերի կեսը կարտոֆիլի դաշտերն են, գյուղացիները նոր միայն երրորդ ջուրն են տալիս բերքին, այնինչ արդեն 7 անգամ պետք է ջրած լինեին։ Մեկ ամսից ավելի համայնքի բնակիչները ջրօգտագործողներից ջուր էին պահանջում։
«Մեկուկես ամիս է՝ էս հողը ջուր չի տեսել, որ նորմալ բերք էղնի, մնացել է հողի տակ, մանր ու փափուկ։ Գնացել բողոքել ենք, ջուրը տվել են, բայց չորս օրվա համար։ Մարդիկ կան՝ հերթում սպասում են։ Ու կարող է էդ մարդու հերթը չհասնի, ու բերքը էս չափ էլ մնա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են հողօգտագործողները։
Գյուղացիների հետ ջրօգտագործող ընկերության կապած պայմանն է եղել՝ ընդամենը չորս օրվա ջուր տալ տնտեսություններին, իսկ թե ով ինչքան հողատարածք կհասցնի ջրել, սա արդեն գյուղացիների միջև լուծելիք հարց է մնում։
«Էս մե դաշտի ջուրը բաժանել ենք 2 դաշտի համար, որ կարողանանք ջրենք, բայց ըսիկ բդի բացեինք, որ շուտ-շուտ ջրեինք, բայց ջուր չկա, դրա համար քիչ-քիչ կօգտագործենք»,- նշում է հողատերերից մեկը։
Այգաբացի 1000-ից ավելի հեկտար ցանքատարածքների մի մասն էլ երաշտից, իսկ հետո էլ հուլիսին տեղացած կարկուտից վնասվել են։ Կարկտահարության վնասների ուսումնասիրություն ու գնահատումներ ինչպես միշտ արվում են, բայց տնտեսությունները նախորդ տարիների փորձով էլ գիտեն, որ ստեղծվող հանձնաժողովների գործն այսքանով ավարտում են։ Հացահատիկի խիստ ցածր բերքից հետո, կարտոֆիլի ցանքերից ևս մեծ հույսեր չունեն։ Իսկ Կառնուտի ջուրը մինչև վաղվա համար է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...