Բացահայտվել են հարկային տեսուչների կողմից ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Բացահայտվել են հարկային տեսուչների կողմից ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

16:32 18.08.2021

ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության տարածքային թիվ 2 բաժնի ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն Երևան քաղաքում գործող խանութում կատարված հսկիչ գնման ժամանակ հայտնաբերված խախտումը, ինչպես նաև չգրանցված աշխատողի առկայության փաստը չարձանագրելու ապօրինի անգործության դիմաց խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և նրանից տեղում ստացել են 70 000 ՀՀ դրամ գումար։ Հետագայում Ա. Պ.-ն և Վ. Ս.-ն իրենց մասնակցությամբ կազմված ստուգման ակտում կեղծ տեղեկություններ են մտցրել այն մասին, թե իբրև նշված խանութից հսկիչ գնումներ կատարելու բոլոր դեպքերում իրենց տրամադրվել են ՀԴՄ կտրոններ և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման գծով խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի դրանից՝ Ա. Պ.-ի, Վ. Ս.-ի և խանութի տնօրենի միջև նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագայում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար հարկային տեսուչներին յուրաքանչյուր ամիս որպես կաշառք 20 000 ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ։ Այսպիսով, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով` նախնական համաձայնությամբ, խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ 170 000 ՀՀ դրամ, ինչպես նաև շահադիտական դրդումներով կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտը:

Ա. Պ.-ն 2020-2021 թվականների ընթացքում նույն եղանակով տարբեր չափերի կաշառք է ստացել նաև այլ հարկ վճարողներից: Հերթական տնտեսվարողից կաշառքի գումարը` 40 000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:

Նախաքննությամբ հիմնավորվել են Ա. Պ.-ի կողմից Երևանի տարբեր վաճառքի կետերում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար ևս 7 տնտեսվարողից ընդհանուր ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 311-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի  2-րդ մասով (2 դրվագ) և 311-րդ հոդվածի  1-ին մասով (2 դրվագ)։  Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP