100 մլն դրամ Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

100 մլն դրամ Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար

17:15 18.08.2021

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ընդգրկվելու համար: Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկի համար ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1589-Ն որոշմամբ 81 մլն 770.4 հազար դրամ գումար էր հատկացվել, սակայն գնման գործընթացով պայմանավորված աշխատանքները հնարավոր չի եղել սկսել (գնման պայմանագիրը չի կնքվել)։

2021 թվականի հուլիսի 20-ին կնքվել է շուրջ 615 մլն դրամի չափով պայմանագիր՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Կնքված պայմանագիրը ենթակա է լուծման, եթե դրա կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում: Հետևաբար, քանի որ նշյալ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 20.01.2022թ.-ին, ՀՀ կառավարությունը հատկացրել է համապատասխան ֆինանսավորում` դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները կիրականացվեն քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ:

Ընդհանուր առմամբ, պետական ֆինանսավորմամբ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել մոդուլային 20 դպրոցի և 10 մանկապարտեզի շինարարական աշխատանքներ:

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրում ներառված դպրոցներն ընտրելիս հաշվի է առնվում այն, որ դպրոցը բնակավայրում միակը լինի, դրանում սովորեն մինչև 100 աշակերտ: Բացի դրանից, սեյսմակայունության խնդրի պատճառով շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, իսկ դպրոցի տեղակայման վայրում առկա է մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP