Կառավարությունը հանդես է եկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Կառավարությունը հանդես է եկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնությամբ

19:53 18.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա: Վարչապետի ամբողջական ելույթի սղագրությունը տե՛ս ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

Կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն (արտաքին քաղաքականություն, ղարաբաղյան հիմնախնդիր, պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ, Սփյուռքի հետ կապեր)

2. Տնտեսություն (մշակող արդյունաբերություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, որակի ենթակառուցվածք, քաղաքաշինություն, բնական ռեսուրսների կայուն կառավարում)

3. Ենթակառուցվածքների զարգացում (տրանսպորտ, ճանապարհաշինություն, ջրային տնտեսություն, էներգետիկա)

4. Մարդկային կապիտալի զարգացում (ժողովրդագրություն, միգրացիա, կրթություն, գիտություն, առողջապահություն, աշխատանք և սոցիալական պաշտպանություն, երիտասարդություն, սպորտ, մշակույթ, շրջակա միջավայրի պահպանություն)

5. Իրավունք և արդարադատություն (ընտրական իրավունք. ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատաիրավական բարեփոխումներ, ոստիկանության բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ)

6. Ինստիտուցիոնալ զարգացում (ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ, հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում, ինստիտուտների և գործառույթների արդիականացում, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, պետական գույքի արդյունավետ կառավարում, հարկաբյուջետային քաղաքականություն, հարկային և մաքսային վարչարարություն, պետական ծախսեր):

Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Գործադիրն առաջարկում է լավարկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը

Կառավարությունը որոշում է ընդունել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:

Նախագծերի մշակումն իրականացվել է գնումների համակարգի բարեփոխումների 3-րդ փուլի շրջանակում: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի կանոնակարգել գնումների ընթացակարգերին վերաբերող 2 հարց: Առաջինը գնումների բողոքարկման համակարգում փոփոխությունն է՝ այն Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բողոքարկման ընթացակարգերին համապատասխանեցնելու նպատակով: Երկրորդ հարցը վերաբերում է առ այսօր Հայաստանում գոյություն ունեցող, զուգահեռաբար գործող գնումների անցկացման ազգային ընթացակարգերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հատկացրած միջոցների շրջանակում կամ սահմաններում հատուկ այդ կազմակերպությունների սահմանած կանոններով իրականացվող ընթացակարգերի միասնականացմանը:

Գործող կարգավորման համաձայն՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել արտադատական և դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, միմյանց հակասող, ինչի հետևանքով կամ դրանք բողոքարկվում են դատարաններում, կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած: Խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից խնդրահարույց է գնահատվել նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից: Առաջարկվող կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է վերջիններիս հետ և համարվել է ընդունելի լուծում:

Որպես արդյունք՝ ակնկալվում է ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից ունենալ բողոքարկման արդյունավետ համակարգ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային ընթացակարգերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

15:44 02.05.2025

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով […] ...

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

BACK_TO_TOP