17:48 19.08.2021
Օգոստոսի 20-ից մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին խորհրդակցությունները համատեղ անցկացնելու վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում բացման խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Քննարկումների օրակարգում ընդգրկված են հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, կքննարկվի Հանրակրթության պետական չափորոշիչը, որն այս ուսումնական տարում փորձարկվելու է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ 2023 թվականից կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Համաձայն սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 20-ին:
ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին, Արարատի և Արմավիրի մարզերում` օգոստոսի 24-ին, Շիրակում և Լոռիում` օգոստոսի 26-ին, Վայոց ձորում և Սյունիքում` օգոստոսի 27-ին: Իսկ Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:
Նույն օրը նախատեսված է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության և լիցենզավորված ոչ պետական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը, որով կամփոփվեն ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ աշխատանքային քննարկումները:
08:43 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:33 30.04.2025
«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա ԱնչելոտիինԿառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...
08:25 30.04.2025
Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆՍիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...