Առաջատար տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 40 փորձնակ արդեն անցնում է գործնական պրակտիկա․ հայտագրումը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Առաջատար տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 40 փորձնակ արդեն անցնում է գործնական պրակտիկա․ հայտագրումը շարունակվում է

16:24 20.08.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։

Ինչպես հաղորդում են ՏԿԵ նախարարությունից, նախագծի նպատակն է կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, որոնք ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում:

Նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը և կհամապատասխանեն ընտրության չափանիշներին:

Նախագծի թիրախային խմբերն են բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակները, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպած 2020 թվականի «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանավարտները։

2021 թվականի հունիսի 11-ին անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովը, որը կազմված է եղել ոլորտի փորձագետներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ամփոփել է դրամաշնորհային մրցույթի գնահատումը։ Արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարձր տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն, որոնք համապատասխանել են մրցույթի պահանջներին, դրանք են՝ Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems, DataArt, The Gurus, Codics, FimeTech։

Ելնելով նախագծի պահանջներից՝ գործնական պրակտիկան իրականացնող ընկերությունը պետք է կազմակերպի փորձնակների հավաքագրումը և ապահովի արդյունավետ գործնական պրակտիկայի գործընթացը։

Այս պահին Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems ընկերություններում փորձնակների գրանցումը դեռ շարունակվում է։

Իսկ 4 ընկերություններում ՝ DataArt, The Gurus, Codics, FimeTech, հայտագրումն ավարտված է․ շուրջ 40 երիտասարդ արդեն իսկ սկսել է գործնական պրակտիկան։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ շուրջ 100 փորձնակ, որոնք 6 ամիս տևողությամբ գործնական պրակտիկա կանցնեն 9 առաջատար տեխնոլոգիական ընկերություններում։

Գործնական պրակտիկայի ավարտին ընկերությունները պարտավորվում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակներից առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):

Նախագծի հիմքում բաց և երկկողմանի վստահությամբ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն է, որտեղ պետությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն, իսկ մասնավոր հատվածն ապահովում է գիտելիք, միջավայր, գործիքներ և աշխատանքի հնարավորություն: Փորձնակները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ներգրավվել ու աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ և ոլորտային հմտություններ:

Ծրագրի մանրամասները և դիմելու ընթացակարգը ներկայացված են www.edu.hti.am կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

14:04 30.04.2025

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

13:48 30.04.2025

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

13:40 30.04.2025

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

Պակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթին

13:33 30.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթին

Նախագծերով առաջարկվում է կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման կարգը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […] ...

BACK_TO_TOP