17:07 20.08.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատվիրակությանը՝ տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Անդրեյ Գլավատսկիխին և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի վերակառուցման ծրագրի ղեկավար Ալեքսեյ Ռաշչիկովին։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը և հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Սանոսյանը կարևորել է հիմնադրամի հետ նախարարության արդյունավետ համագործակցությունը և դրա շարունակականության ապահովումը։
Անդրեյ Գլավատսկիխը շնորհավորել է Գնել Սանոսյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ընդունելության համար։ ԿԶԵ հիմնադրամի պաշտոնյան նշել է, որ վերջին տարվա ընթացքում, համավարակով պայմանավորված, սա հիմնադրամի առաքելության առաջին այցն է Հայաստան և այս առումով կարևոր է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ կապված մի շարք հարցերի քննարկումը՝ ընդգծելով, որ այդ ժամանակահատվածում, այնուամենայնիվ, հնարավոր է եղել աշխատանքները կազմակերպել ու քննարկումներ ծավալել առցանց ռեժիմով՝ հնարավորություն ստեղծելով աշխատանքները կազմակերպել սահմանված ժամկետներում։
Հիմնադրամի պատասխանատուն շնորհակալություն է հայտնել ծրագիրը համակարգող փոխնախարար Ղալեչյանին այդ հարցերում աջակցության և արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպմանը քննարկվել է Տրանշ-4-ի Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը, անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված հարակից հարցերի։
Անդրեյ Գլավատսկիխը նշել է, որ ծրագրի նախագծային աշխատանքները գոհացուցիչ են և շուտով կմեկնարկեն հաջորդ էտապի նախապատրաստական աշխատանքները։
Նախարար Սանոսյանը ընդգծել է, որ նոր վերակառուցվող ճանապարհահատվածը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և ներկայացրել է կառավարության մոտեցումները բարձրացված հարցերի և դրանց լուծման վերաբերյալ։
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...
21:16 21.06.2025
Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպումԱնցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...
21:00 21.06.2025
Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրաԵմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...