19:37 21.08.2021
Կառավարությունը սուբսիդավորված գնով ցորենի էլիտա և առաջին վերարտադրության սերմացուներ է առաջարկում գյուղացիներին: Պարտադիր պահանջ է, որ գյուղացին աշնանացան մշակի 1 հեկտարից մինչև 100 հեկտար տարածքի վրա ու ցանք կատարի ամենաուշը մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: 1 հեկտարի հաշվով գյուղացիական տնտեսությունը առավելագույնը կարող է ձեռք բերել 350 կգ սերմացու: Նախորդ տարիների համեմատ, ակնկալվում է, որ ծրագրի շահառուների թիվն ու սերմացուի պահանջարկը մեծ կլինեն, քանի որ երաշտի պատճառով հացահատիկի բերքն այս տարի նվազ էր, որից որակով սերմացու գյուղացիները առանձնացնել չեն կարողացել:
Տարին երաշտային էր, տեղումները քիչ էին, ոռոգման ջուրը՝ նույնպես, ինչի հետևանքով Շիրակի մարզի հացահատիկի դաշտերում մինչև 10 անգամ պակաս բերք է ստացվել: Հավաքածը որպես պարենային ցորեն ու գարի են օգտագործելու: Ամեն տարի իրենց բերքից նաև սերմացու էին առանձնացնում: Այս տարվա բերքահավաքի արդյունքը՝ քիչ ու նվազ հատիկները, որպես սերմացու ծառայել չեն կարող:
Միակ այլընտրանքն աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագիրն է: Մատակարարները սերմացու են ներկրել Ռուսաստանի Դաշնությունից: Սերմացուների ձեռք բերման գործըթացին մասնակցում է նաև կառավարությունը՝ սուբսիդավորելով 1 կգ էլիտա և առաջին վերարտադրության սերմացուի արժեքը, արդյունքում՝ մատակարարից գյուղացին գնելու է ավելի ցածր գնով:
«Առաջարկվում է էլիտա կամ առաջին վերարտադրության սերմերի տեսակներ՝ շուկայական գնի 30%-ի սուբսիդավորման կամ փոխհատուցման տարբերակով: 1 կգ սերմացուի փոխհատուցման կամ սուբսիդավորման չափը կկազմի 70 դրամ: Արդեն սուբսիդավորված գինը էլիտա տեսակի համար կազմում է նվազագույնը 180 դրամ, իսկ առաջին վերարտադրության համար՝ 160 դրամ»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Վարձելյանը:
Գյուղացիները նշում են՝ սերմացուի ընտրության հարցում կարևորում են ոչ այնքան գինը, որքան որակը: Այս տարի գարնանը նույն ծրագրով գարու սերմացու էին գնել ու ընդհանրապես բերք չեն ստացել: Հետո պարզվել է, որ տվյալ սերմացուն Շիրակի մարզի պայմաններին հարմար չէր:
«Ռուսական սորտի սերմացուներ են: Շահառուն՝ ինքն, արդեն գիտի, թե որ սորտի սերմացուն պետք է ցանի: Կկապվի մատակարարի հետ, կընտրի իր սերմացուն: Մինչև սերմացուն մատակարարից ձեռք բերելը, շահառուն կարող է իր սեփական միջոցներով փորձաքննություն իրականացնել ծլունակության վերաբերյալ»,- ասել է Արամ Վարձելյանը:
Այսինքն, գյուղացիներին առաջարկում են ներկրված սերմացուի փոքր քանակություն վերցնել, ծլունակությունը ստուգել, հետո նոր մեծ խմբաքանակ գնել: Սերմացուների տեսակն ու մատակարարների ցանկը էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է: Թե որ մատակարարից ու որ տեսակի սերմացուն են գնելու, ընտրությունը թողնված է գյուղացուն:
Անցած տարի Շիրակի մարզում 14.945 հեկտար հացահատիկ է մշակվել, իսկ սերմացուի պահանջարկը կազմել է 1200-1500 տոննա: Հաշվի առնելով, որ գյուղացիական տնտեսություններն ընդհանրապես սերմացու չունեն, ակնկալվում է, որ այս տարի մարզում ավելի մեծ պահանջարկ կլինի: Սերմացուի վաճառքն արդեն մեկնարկել է: Գյուղացիները մատակարարին ու սերմացուն ընտրելու ժամանակ ունեն մինչև նոյեմբերի 1-ը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...