Վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

13:23 21.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի ներկաներ:

Նախ ցանկանում եմ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ, կարծում եմ, կարևոր որոշումներ կայացվեցին, և կարևոր ուղենիշներ դրվեցին: Ուզում եմ Արարատ Միրզոյանին շնորհավորել և հաջողություն մաղթել Արտաքին գործերի նախարարի կարգավիճակում:

Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:

Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք:

Մենք ընդհանրապես պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած: Այդ օրակարգի կարևորագույն նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ընդունակ համակարգ ձևավորելը: Եվ, կարծում եմ, ինչպես պետական կառավարման մյուս համակարգերում, Արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ծառայության ոլորտում նույնպես մենք պետք է աշխատանքի գնահատման կոնկրետ չափորոշիչներ մշակենք ու սահմանենք և աշխատանքը գնահատենք ըստ այդմ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար և պարոն Միրզոյանին հաջողություններ մաղթել, մեզ բոլորիս հաջողություններ մաղթել՝ մեր առաջ կանգնած օրակարգը և մարտահրավերները պատշաճ ձևով սպասարկելու համար»:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և ԱԳՆ աշխատակազմին՝ համատեղ կատարված աշխատանքի համար և նշել. «Պարոն վարչապետ, կարճ ժամանակաշրջան էր, բայց մենք կարողացել ենք ահագին մեծ, այսպես ասած, գործեր առաջ գցել և նաև հաջողություններ գրանցել: Անկեղծ լինեմ, նաև էմոցիոնալ կապ է ստեղծվել նախարարության հետ, և սրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի, նույնիսկ նրանց, ում հետ անմիջապես շփվելու հնարավորություն չի եղել: Բայց կարծում եմ, որ կատարված աշխատանքը եղել է արդյունավետ»: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ԱԳՆ թիմի հետ միասին:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար: Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, բավական երկար ժամանակ՝ թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում, ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը:

Այս պահին պիտի վստահեցնեմ միայն, որ նախարարությունում, համակարգում անշուշտ առկա լավագույն ավանդույթների՝ մի կողմից, և մյուս կողմից, թերևս բոլորի համար արդեն ակնհայտ դարձած, անհրաժեշտ դարձած վերափոխումների արդիականացման համադրմամբ մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը:

Կրկին շնորհակալ եմ ինչպես վստահության, այնպես էլ հաջողության մաղթանքի համար: Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել պարոն Արմեն Գրիգորյանին, ով իր չափազանց կարևոր այլ աշխատանքը ժամանակավորապես ընդմիջեց, որպեսզի ապահովի համակարգի անխափան աշխատանքը»:

Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Արտաքին գործերի նորանշանակ նախարարին և ԱԳՆ աշխատակազմին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

21:16 21.06.2025

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ  փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

21:00 21.06.2025

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...

BACK_TO_TOP