19:56 24.08.2021
Շիրակի մարզի պոլիկլինիկաներում ակտիվացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Սա հիմնականում պայմանավորված է ուսումնական տարվա մեկնարկով։ Պատվաստվողների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներն են։ Ուսուցիչների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար առողջապահության նախարարությունը երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն COVID 19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:
Արդեն երկու շաբաթ է առաջնային բուժօղակների իմունային կաբինետները մարդաշատ են: Կոլեկտիվներով ու անհատապես են քաղաքացիները պատվաստման գալիս: Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետի մոտ հերթում սպասողները մանկավարժներ են՝ տարբեր դպրոցներից:
Առողջապահության նախարարության առաջարկած երկընտրանքում պատվաստումը այլընտրանք է երկու շաբաթը մեկ թեստավորվելուն։ Իսկ բժիշկները պատվաստանյութերի ամենակարևոր առավելությունն են նշում՝ դրանք օգնում են խուսափել հիվանդության ծանր դեպքերից: Պատվաստումն, ըստ բժիշկների, ոչ թե ապահովագրում է վարակվելուց, այլ նպաստում է, որ վիրուսը համեմատաբար թեթև ընթացքով անցնի:
Շիրակի մարզի բնակչության մոտ 9 տոկոսն է պատվաստվել, ու այս ցուցանիշը աճի միտում ունի: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ուսուցիչներն ու ուսանողներն են պատվաստվում: Սա փաստում են նաև իմունիզացիայի մատյաններում արված արձանագրությունները:
«Երկու օրերը միասին ունեցել ենք 120 պատվաստվողներ, նրանց թիվն ամեն օր ավելանում է։ Գիտակցում են բնակիչները, որ պատվաստումներն օգտակար են։ Այս ընթացքում պետական կառույցների աշխատակիցներն են պատվաստվում։ Բայց քիչ չեն նաև անհատներ, ովքեր որոշում ու գալիս են ցանկացած պատվաստանյութով պատվաստվելու»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
Առաջնային բուժօղակներում նաև թեստավորումների թիվն է ավելացել: COVID 19-ի ախտանշաններով օրական մինչև 10 նմուշառում են կատարում: Հաստատվող դեպքերը քիչ են: Հիվանդացության աճ բժիշկները կանխատեսում են աշնան կեսին:
Պատվաստվումների դիմելիության ակտիվացմանը զուգահեռ պոլիկլինիկաներում պատվաստանյութերի պակաս է նկատվում։ Անհրաժեշտ չափաքանակի, այսպես ասած, պատվեր են տալիս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնին: Բժիշկներն են նշում՝ ամենաուշը հաջորդ օրն անհաժեշտ չափաքանակը ստանում են: Այժմ Հանրապետության պոլիկլինիկաներում 3 տեսակի պատվաստանյութ է առկա: Շիրակի մարզում պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 12․650 մարդ, երկրորդը՝ 8․539-ը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...