20:43 25.08.2021
45 տարի տարբեր բնակավայրերում ու ուսումնական հաստատություններում քամանչայի դասեր է տվել Հակոբ Խալաթյանը, ով 70-ականներին Հայաստանում քամանչայի բաժնում սովորող միակ ուսանողն է եղել: Հետագա տարիներին ուսանել է հայտնի երաժիշտների մոտ, ապա ինքն է դարձել քամանչայի դասատու: Վերջին 4 տարիներին նրա գործուղման հասցեն Արցախն էր՝ Շուշիի և Ստեփանակերտի արվեստի ու երաժշտական դպրոցները: 44 օրյա պատերազմից հետո քամանչահարը Շիրակի մարզ է տեղափոխվել՝ այստեղ բնակվելու և կրկին դասավանդելու հստակ որոշմամբ:
Քամանչան ու քամանին Հակոբ Խալաթյանից անբաժան են արդեն 45 տարի: Խնամքով, ամեն մեկն իր հատուկ արկղում փաթեթավորված երաժշտական գործիքներն իրենց տիրոջ հետ հարյուրավոր կիլոմետրեր են անցել՝ քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ: Հերթական անգամ գործիքներն արկղից հանում է դրանց պատմությունն ու հնչողությունը երիտասարդներին ներկայացնելու համար: Նախ պատմում է, թե ինչպես է ինքը երիտասարդ տարիքում սիրահարվել լարային նվագարաններին: Չի խանգարել անգամ այն, որ այդ տարիներին ընդամենը մեկ ուսումնական հաստատություն կար, որտեղ կարելի էր քամանչա սովորել:
70-ականներին քամանչայի բաժնի միակ ուսանողը քամանչայով ոչ միայն աշուղական ստեղծագործություններ էր կատարում: Դա այդ ժամանակ փորձարարական էր համարվում, բայց երիտասարդ երաժիշտն ապացուցեց, որ քամանչայով հնարավոր է ռոմանսներ ու անգամ դասական ստեղծագործություններ կատարել:
Ժողովրդական նվագարանների վարպետին հրավիրել են դասավանդելու մի շարք երաժշտական ուսումնական հաստատություններում: 2017-ից Արցախում էր ապրում ու աշխատում: Շուշիի և Ստեփանակերտի արվեստի ու երաժշտական դպրոցների տասնյակ պատանիների է փոխանցել սերը դեպի աշուղական նվագարանները:
«Գնացի Շուշի՝ արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, Ստեփանակերտում ևս երաժշտական դպրոցում ու քոլեջում դասավանդեցի, նաև օրկեստրում էի նվագում: Այսինքն 5 տեղ: Որտեղ ուղարկում էին, ես չէի հրաժարվում, գնում էի: Ամեն օր Շուշիից իջնում էի Ստեփանակերտ: Մեկ աշակերտ ունեի, որի դասերը դպրոցում երկրորդ հերթ էին, երաժշտական պարապմունքների գալիս էր առավոտյան 9-ին: Ձմռան ցրտին,մառախուղին այդ մեկ աշակերտի համար Շուշիից գնում էի Ստեփանակերտ ու վերադառնում․․․ Հիմա Շուշիից եկել եմ Գյումրի: Երկու քաղաքներն իրար շատ նման են: Երկուսն էլ մշակութային են, աշուղական, երաժշտության ու կերպարվեստի քաղաք են»,- Shantnews-ին պատմել է քամանչահար Հակոբ Խալաթյանը:
Պատերազմի օրերին էլ Շուշիի ապաստարաններում նվագում էր կանանց ու երեխաների համար: Քամանչան հնչեցրել է նաև ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:
Արցախ էր գնացել՝ իր հետ տանելով քամանչան ու քամանին, որն իր ձեռքով է պատրաստել: Քամանին ժողովրդական լարային աղեղնային նվագարան է, որն ավելի մեծ տարածում ունի Սև ծովի ափերին ապրող, Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի, Օրդուի և Ջենիկի շրջաններից գաղթած համշենահայերի կենցաղում:
Իսկ քամանչան իր հետ մինչև Արարատ լեռն է բարձրացել: Այն բավական երկար պատմություն ունի: Մի քանի վարպետների ու երաժիշտների ձեռքի տակով է անցել,մինչև հասել է իրեն: Քամանչան կրկնօրինակն է այն երաժշտական գործիքի, որն օգտագործվել է «Սայաթ Նովա» ֆիլմում:
«Բավական հին քամանչա է: Վանեցի Նազարեթ Բեգլարյանի պատրաստած գործիքն է: Նա մինչև եղեռնը Թիֆլիս էր տեղափոխվել ու այնտեղ թառեր ու քամանչաներ էր պատրաստում: Սա նույն վարպետի ձեռքի գործն է, ինչ «Սայաթ Նովա» ֆիլմում: Քամանչաները զույգ քույրեր են: Ես հնաբերդցի եմ, ուզում եմ մեր գյուղում արվեստանբոց ունենամ ու գյուղի երեխաներին նվագել սովորեցնեմ: Իսկ Հնաբերդի ճանապարհն անցնում է Գյումրիով: Այստեղ էլ դիմել եմ թիվ 5 երաժշտական դպրոց, որտեղ քամանչայի մասնագետ չկա»,- ասում է Հակոբ Խալաթյանը:
Հին քամանչայով ու քամանիով որերորդ սերնդին է դասավանդելու այս անգամ Գյումրիում և իր հարազատ Հնաբերդ գյուղում: Գյումրիում դիմել է երաժշտական այն դպրոցներին, որտեղ քամանչայի դասատու չունեն: Փաստաթղթային և բնակարանային հարցերը կարգավորելուց հետո Հակոբ Խալաթյանը Գյումրիում դասավանդելու հնարավորություն կունենա սեպտեմբերից:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...