18:55 25.08.2021
«Իմ հայ երեխաները»․ այսպես է կոչվում գերմանացի գրող, հրապարակախոս Լոիզ Ֆիշեր Ռուգեի գրիքը, որը 88-ի երկրաշարժից տուժած այն երեխաների մասին է, որոնք բուժում են ստացել Մոսկվայի մանկական կլինիկայում։ Հեղինակն այդ տարիներին Մոսկվայի հիվանդանոցին բժշկական սարքավորումներ է նվիրաբերել ու հենց այստեղ էլ ծանոթացել է հայ երեխաներին ու գրի առել նրանց փրկության պատմությունները:
Գիրքը գերմաներենով լույս է տեսել 1989 թվականին, բայց թարգմանված տարբերակը հրատարակվել է միայն այս տարի: Գրքի հայերեն թարգմանությունը ստանձնել է Վանուհի Բաղմանյանը, ով ևս ներկա էր գրքի շնորհանդեսին: Հայերենով թարգմանելու նախաձեռնությունը գրքի հերոսներից Ազնիվ Նասլյանինն է, որը Սպիտակ քաղաքի փլատակներից է փրկվել ու հայտնվել Մոսկվայի կլինիկայում:
Այսօր հեղինակը՝ Լոիզ Ֆիշեր Ռուգեն Շիրակի մարզային գրադարանում ներկա է գտնվել գրքի թարգմանված տարբերակի շնորհանդեսին, որին մասնակցել են գրքի հերոսները: 33 տարի անց նրանց հանդիպումը հեղինակի հետ հուզիչ ու ջերմ էր:
«Գիրքն իմ երեխաների մասին է, այդ տարիներին ես ապրում էի իրենցով, իրենց կյանքով։ Գերմանիայից Մոսկվա էի հասնում, որ իմ երեխաների կողքին լինեի, օգնեի, գուրգուրեի, որի կարիք շատ ունեին։ Իմ ամբողջ սերն եմ տվել նրանց։ Ամեն օր մեկին նորովի էի բացահայտում, գրում էի իրենց խոսքերն ու այն ամենը, ինչ պատմում էին։ Իրենց ցավն իմն էր դարձել, ես իրենց հերոսներ չեմ դիտարկել, նրանք ինձ համար կյանքում պայքարի խորհրդանիշներ են եղել։ Այսօր ես նորից իմ հայ երեխաների կողքին եմ ու վերապրում եմ այդ տարիները»,-ասում է գրքի հեղինակ Լոիզ Ֆիշեր Ռուգեն։
Շատերի համար 88-ից հետո Մոսկվայում անցկացրած ամիսները որոշիչ են եղել մասնագիտության ընտրության հարցում:
«Ես 14 տարեկան էի, դպրոցում եմ եղել երկրաշարժի ժամանակ, հետո տեղափոխվել եմ Մոսկվա, հետո Կանադա։ Ես դեռ փոքրուց էի ուզում դառնալ բժիշկ, բայց ավելի շատ հիվանդանոցում, այդ օրերը հետք թողեցին, ու դեռ այդտեղ ես ինձ բժիշկ էի պատկերացնում։ Տիկին Լոիզը մեզ համար ընտանիքի անդամի նման է եղել, բոլորիս հետ մտերիմ էր, կարծես իր սեփական երեխաները լինեինք»,- պատմել է «Գյումրի» բժշական կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ Արմեն Խաչատրյանը։
«Հիմա ավելի շատ բան ես այս գրքից եմ իմանում, լավ չեմ հիշում այդ տարիները։ Տիկին Լոիզը մեծ օգուտ է տվել մեզ, հիվանդանոցին բուժսարքավորումներ է բերել, բայց դրանք այն ժամանակ մեզ այնքան էլ հետաքրքիր չէին, մեզ այդ օրերին հետաքրքիր էր միայն նրա հետ կապը, որը մեծ ջերմություն էր փոխանցում»,- ասում է Ազնիվ Նասլյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...