Շիրակավան գյուղն անօգտագործելի ջրային պաշարների հաշվին ոռոգման ցանց կառուցելու սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.12 oC

Շիրակավան գյուղն անօգտագործելի ջրային պաշարների հաշվին ոռոգման ցանց կառուցելու սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել

19:59 26.08.2021

Ինչպես չօգտագործվող ջրային պաշարները ուղղորդել ցանքերին ու դրանք ոռոգելի դարձնել…Այսպիսի սուբվենցիոն հայտ է ներկայացրել Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղը: Բնակավայրից ոչ հեռու 80-ականներին կառուցված արհեստական ջրամբարում կուտակված ջուրը պոմպով գյուղ հասցնելու և ոռոգման ներքին ցանց կառուցելու աշխատանքները գնահատվել են 130 մլն դրամ, որի 70 %-ը վճարելու է կառավարությունը, իսկ 30 %-ը՝ համայնքը: Սուբվենցիոն հայտը հաստատվել է, նախագիծն ու նախահաշիվը կազմվել են: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ Շիրակավանի 200 տնտեսության 58 հեկտար տնամերձ հողամասերը ոռոգում կունենան:

Շիրակավանում ոռոգելի տարածքներ չկան, գյուղի ոռոգման համակարգը տարիներ առաջ է ապամոնտաժվել: Հույսը տեղումներն են, իսկ այս տարին երաշտային էր: Խմելու ջրով են տնամերձները ջրել, բայց հանարավոր չի եղել ժամանակին ու պահանջված քանակով ոռոգում կատարել: Հետևանքը չորացած բույսերն են:

Ոռոգման ջուր ունենալու երաշխիքը սուբվենցիոն ծրագիրն է, որը կառավարությունը հաստատել է: Շիրակավանում մտադիր են գյուղից ոչ հեռու գտնվող ջրամբարի ջուրը գյուղ հասցնել: Այսպես կոչված՝ դեկորատիվ ջրամբարը 80-ականներին  է կառուցվել: Տարածքում հողհատկացումներ էին կատարվել ամառանոցներ կառուցելու համար, իսկ արհեստական ջրամբարը գեղեցիկ տեսարան էր ապահովելու: Ամառանոցներ չկառուցվեցին, իսկ արհեստական լճակում այս տարիների ընթացքում էկոհամակարգը զարգացավ, ջուրն էլ մնաց է անօգտագործելի:

«Ջրամբարը դեկորատիվ, էկզոտիկ  միջավայր է ապահովել: 80-ականներին ջրային կոմիտեն կառուցել է պատվար և չվերահսկվող ջրերը սկսել են այստեղ կուտակվել: Տեղանքում արտեզյան ջրեր կան, դրանց են միանում նաև Գուսանագյուղի բնական աղբյուրներից եկող ջրերը, որոնք շարունակում են իրենց ճանապարհը դեպի Ախուրյան գետ: Մենք այս ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու ծրագիր ենք ներկայացրել: Ծավալները բավարար են 50 հեկտար տարածք ոռոգելի դարձնելու համար»,- Shantnews-ին ասել է Անիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Գրիգորյանը:

Համաձայն սուբվենցիոն ծրագրի նախատեսվում է 58 հեկտար տնամերձների համար ոռոգման ջուր վերցնել ջրամբարից: Համաձայն շրջակա միջավայրի նախարարությունից ստացված ջրօգտագործման թույլտվության, Շիրակավանը ջրամբարից կարող է ջուր վերցնել տարվա մեջ 180 օր՝ 12 ժամյա ռեժիմով: Ջրառի ծավալները հաշվարկվել են այնպես, որ ջրամբարի էկոհամակարգը չտուժի, միևնույն ժամանակ ջրակորուստներ չլինեն:

25 կիլովատ հզորության պոմպ է տեղադրվելու, նաև ոռոգման ներքին ցանց է անցկացվելու: Նախագծային աշխատանքներն ավարտված են, փաստաթղթերը ներկայացված են պետական փորձաքննության, որից հետո հերթը շինմրցույթին է հասնելու: Փաստաթղթավորման ու շինաշխատանքների ծավալի հաշվարկից ելնելով Անիի համայնքապետարանի զարգացման ծրագրերի համակարգողը նշում է, որ սուբվենցիոն հայտը հաստատվել է այս տարի, բայց աշխատանքները կմեկնարկեն 2022-ին:

«Պոմպ է տեղադրվելու և ներքին ցանց է անցկացվելու: Նախագիծը կազմվել է, ուղարկվել է պետական փորձաքննության: Ամենակարևոր փատաթուղթը, որը ջրօգտագործման թույլտվությունն է, արդեն ունենք: Մեկ տարվա կտրվածքով ծրագիրն ավարտին հասցնել հնարավոր չէ: Գործող կարգը թույլ տալիս է, որպեսզի այս տարի շինմրցույթ հայտարարենք, իսկ պայմանագիր կկնքենք այն ժամանակ, երբ ֆինանսավորումը լինի: Մենք այդ ճանապարհով ենք գնալու»,- ասել է Կարեն Գրիգորյանը:

Սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 130 մլն դրամ է: Պետություն-համայնք համաֆինանսավորման հաշվարկում Շիրակավանը արտոնություն ունի, որպես սահմանամերձ բնակավայր, ըստ այդմ՝ կառավարության համաֆինանսավորումը կազմելու է 70 , իսկ համայնքինը՝ ընդամենը 30 տոկոս:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

11:20 04.08.2025

Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

11:09 04.08.2025

Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

10:59 04.08.2025

Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

10:43 04.08.2025

Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներին

Ջեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...

BACK_TO_TOP