22:42 13.07.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազների բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր Երևան քաղաքի Էրեբունի, ինչպես նաև Ավան վարչական շրջաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրյալներ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հանցագործությանը նրանց առնչությունը հիմնավորված չհամարելու պատճառաբանությամբ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել Կ.Օհանյանի և Կ.Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի արկայությունը: Իսկ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը պարզելու համար գործերն ուղարկվել են ստորադաս դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ Կ.Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր Արեշի 26 փողոցների հատման վայրում Դ.Համբարձումյանի, Ս.Սահակյանի, Գ.Համբարձումյանի, Գ.Խաչատրյանի, Է.Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դ.Համբարձումյանի կողմից կազմակերպած՝ բռնությամբ և ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Հանցավոր խումբը սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել և տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել, էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել խաղաղ երթի մասնակիցներին: Այդ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մի քանի մասնակիցներ, պատահական անցորդներ, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողներ:
Իսկ մյուս քրեական գործի շրջանակում Կ.Տոնոյանը նույն հատկանիշներով մեղադրվում է Է.Պետրոսյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի «Ֆորդ» սերվիսին հարող տարածքում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում նույնանման հանցավոր գործողություններով հավաքի մասնակիցների, պատահական անցորդների, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, մի քանի ավտոմեքենաներ վնասելու մեջ:
Վարույթն իրականացնող մարմինները միջնորդություններ էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Կ.Օհանյանի և Կ.Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, սակայն անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժել էր միջնորդությունները:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հունիսի 5-ին դատարան միջնորդություն էին ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել էին, ինչի մասին որոշումների դեմ էլ դատախազները ներկայացրել էին վերաքննիչ բողոքներ:
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...
19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...