Ներկայացել է զոհվածի այրի և բնակարան ստացել. զոհված պայմանագրային զինծառայողի անունը շահարկելու հանգամանքը քննում են իրավապահները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ներկայացել է զոհվածի այրի և բնակարան ստացել. զոհված պայմանագրային զինծառայողի անունը շահարկելու հանգամանքը քննում են իրավապահները

19:46 27.08.2021

3 օր առաջ Գյումրիում բնակարանամուտ տոնեց երկու անօթևան ընտանիք: Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund, Ժոզեֆ և Ալիս Դորյաններ հիմնադրամների միջոցներով են բնակարանները գնվել: Իսկ շահառու ընտրվել են զոհված զինծառայողների ընտանիքները: Շահառուներից մեկը, որը 3 անչափահաս երեխա ունի, ներկայացել էր որպես զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի այրին: Բնակարանամուտի մասին տեսանյութերի հեռարձակումից հետո Արա Մկրտչյանի մայրը հայտարարել է, որ տվյալ ընտանիքն իր որդու հետ ոչ մի կապ չունի, և որ որդու անունը պարզապես շահարկվել է նոր բնակարան ստանալու համար: Զինծառայողի իրական ընտանիքի անդամներն ու բնակարան ստացած կինն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են եղելությունը:

Զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի մայրը՝ տիկին Մանիկը, նշում է, որ բնակարան ստացած կնոջ տան  լուսանկարներում ճանաչել է որդուն ու հասկացել, որ նրա անունը խաբեությամբ շահարկվել է: Արա Մկրտչյանի կինն իրականում Աիդա Թորոսյանն է: Նրանք մեկ որդի ունեն: Տիկին Մանիկը փնտրել ու գտել է Արա Մկրտչյանի կին ներկայացած Ռեմ Պառշկովային ու փորձել պարզել, թե նա ինչ կապ ունի իր որդու հետ։

Տիկին Մանիկն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին նաև Ռեմն Պառշկովային էր հրավիրել:Վերջինս էլ հայտարարեց, որ պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանին չի ճանաչել, ոչ մի կապ նրա հետ չի ունեցել: Նշեց, թե թյուրիմացություն է տեղի ունեցել՝ իր ամուսնու անունն էլ է Արա ու նա էլ է զինծառայող:

«Իմ երեխու հոր անունն էլ է Արա, ու ինքն էլ է պատերազմի մասնակից, բայց չի զոհվել։ Ազգանունը չեմ ուզում ասել, իսկ թե ինչպես է նկարները մեր տանը հայտնվել, մենք շատ մարդկանց նկարներ են հանել, հարգանքից ելնելով  մամաս ասում էր, որ տանը դնենք՝ մեր գյումրեցի հերոսներն են։ Ես Արա Մկրտչյանին չեմ ճանաչում, իրանց հետ կապ չունեմ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Ռեմ Պառշկովան։

Իսկ ինչպես է ստացվել, որ բնակարանի շահառու է դարձել որպես զոհվածի այրի: Քաղաքապետարանում նշեցին, թե ընտանիքին բարերարն ինքն է ընտրել, իսկ բարերարն իր չափորոշիչներն է ունեցել, որոնց մասին բնակարանամուտի օրը նշեցին: Շահառուները տնակներում ապրող և զոհված զինծառայողների ընտանիքներ են: Արա Մկրտչյանի մայրը հենց բարերարից է փորձել պարզել, թե ինչպես է այդ չափորոշիչներին չհամապատասխանող ու իր որդու անունը շահարկած ընտանիքն ընտրվել:

«Լավ դուք գնել եք տունը, մի հատ չհարցնեք ամուսնու մահվան վկայական, կամ այլ փաստաթղթեր։ Հարցնում եմ բարերարին, ասում է՝ առաջնորդվել է խղճով, էս դարում խղճով են առաջնորդվում։ Ես տան կռիվ չեմ անում, հավատացե՛ք, ինձ տուն պետք չէ։ Ինձ իմ զոհված տղայի անունն է մտահոգում, որ նման կերպ չփորձեն շահարկել, նման խաբեությունների մեջ չշահարկեն։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, ու պահանջելու, որ բոլորն օրենքի առաջ պատասխանատվություն կրեն, իմ տղայի անունը էսպես շահարկելու համար»,- ասել է Արա Մկրտչյանի մայրը Մանիկ Թադևոսյանը։

Արա Մկրտչյանի իրական ընտանիքը, թեև տնակում է բնակվում, բայց չի վիճարկում բնակարանային հարցը: Արցախյան 44 օրյա պատերազմում զոհված որդու՝ Արա Մկրտչյանի անունն անհարկի շահարկելու և խաբեությամբ բնակարան ստանալու դեպքով տիկին Մանիկը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Ռեմ Պառշկովան արդեն հարցաքննվել է, գործը քննության փուլում է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP