ԱԻՆ-ը սերտացնում է համագործակցությունն Իրանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

ԱԻՆ-ը սերտացնում է համագործակցությունն Իրանի հետ

00:30 14.07.2018

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ տարիների ընթացքում ՀՀ-ում Իրանի հետ հարաբերություններն ավելի են մտերմացել, և դա կարևոր ազդեցություն կունենա արտակարգ իրավիճակների ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարար Հրաչյա Ռոստոմյանին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունն առավել կամրապնդվի և մոտ ապագայում համատեղ ծրագրեր կիրականացվեն: Դեսպանը հրավիրեց ԱԻ նախարարին Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հանդիպման ընթացքում քննարկվեց արտակարգ իրավիճակների ոլորտի երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը, մասնավորապես, ներառում է համատեղ աշխատանք՝ ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպում, փորձի փոխանակման նպատակով արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում ՀՀ ԱԻՆ, Իրանի «Կարմիր մահիկ» ընկերության և «Հայկական Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչների ներգրավմամբ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է նաև «Իրական ժամանակում համապարփակ մոնիթորինգ երկրաշարժերի կանխատեսման և վաղ ազդարարման նպատակով» առաջարկի նախագիծ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-իրանական համագործակցության հուշագիր նախապատրաստելու վերաբերյալ: Կողմերը քննարկեցին նաև Երևան-Մեղրի ճանապարհի անբարեկարգ հատվածներում փրկարարական ջոկատների հենակետեր տեղակայելու հնարավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP