18:10 31.08.2021
Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին: ԿԸՀ-ն սահմանել է ընտրությունների ժամանակացույցը: Սեպտեմբերի 2-ից մեկնարկում են կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումները: Հիշեցնենք, Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ հանդիսանում են տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնողները:
Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը միակն է, որը համակարգելու է Գյումրիում ՏԻՄ ընտրությունները, մյուս ընտրատարածքներում ընդգրկված տեղամասերը միանում են քաղաքի ամենամեծ ընտրատարածքին: Եթե համապետական ընտրությունների ժամանակ քաղաքի տեղամասերը բաշխված էին թիվ 31 և 32 ընտրատարածքների միջև, ապա հիմա մեկ ընտրատարածքի կազմում ավելի մեծ թվով տեղամասային կենտրոններ կձևավորվեն: Դրանց թիվը հայտնի է՝ հոկտեմբերի 17-ին Գյումրիում կբացվի 82 ընտրատեղամաս:
«Թիվ 31 ընտրատարածքը վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկում էր 58 տեղամաս: Այդ տեղամասերը կմնան անփոփոխ: Դրանց կգումարվի ևս 24 տեղամաս, որոնք համապետական ընտրությունների ժամանակ թիվ 32 ընտրատարածքի կազմում էին: Ընդհանուր Գյումրիի տեղամասերի թիվը 82 կլինի: Կփոխվեն 24 տեղամասերի համարակալումները »,- SHANTNEWS-ին ասել է թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:
Կփոխվի ոչ միայն տեղամասային կենտրոնների համարակալումը, այլև տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը: Այս հանձնաժողովները 8 անդամ ունեն, որոնցից 6-ին նշանակում են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` ԱԺ-ում նոր քաղաքական ուժեր են հայտնվել, հետևաբար նաև տեղամասային հանձնաժողովների կազմերը կփոխվեն:
Բուն նախընտրական գործընթացը մեկնակելու է 2 օրից՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների առաջադրումներով: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված սեպտեմբերի 2-ից 12-ը, իսկ հետո արդեն գրանցման գործընթացն է սկսվելու: Ընտրական օրենսգիրքը հստակեցնում է, թե ովքեր չեն կարող Գյումրիի ավագանու անդամի թեկնածուներ լինել:
Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ավագանու թեկնածուների ցուցակ պետք է ներկայացնեն: Ըստ ընտրական օրենսգրքի, սահմանափակում նշված չէ, թե տվյալ քաղաքական ուժը քանի թեկնածու կարող է առաջադրել:
Իսկ նախընտրական քարոզչության համար հատկացված ժամանակը, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների, բավականին երկար է։ Քարոզչությունը կսկսվի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ: Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշում է՝ պաշտոնական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածում քարոզչություն իրականացնելն օրենքի խախտում չի համարվում:
«Ցանկացած խումբ, հասարակական կազմակերպություն կարող է ինչ-որ մեկին գովել: Դա չի դիտվում քարոզչություն: Մինչև քարոզարշավը գովազդային պաստառներ կարող են հայտնվել: Դրանք քարոզչություն չեն, քանի դեռ դրանց վրա հերթական համարներ չկան: Իսկ երբ քարոզարշավի մեկնարկը տրվեց, այդ ժամանակ արդեն այդ ամենը կդիտվի քարոզչություն, եթե տվյալ անձը ընդգրկված կլինի ավագանու թեկնածուների ցուցակներում»,- նշել է Տիգրան Ղազարյանը:
Հանրակրթական հաստատությունների, խանութների, սննդի կետերի շենքերին և հենասյուներին քարոզչական պաստառներ փակցնել չի թույլատրվում: ՏԻՄ ընտրություններին քվեաթերթիկների նմուշները սահմանում է տարածքային ընտրական հանձնաժողովը: Առաջադրումներից ու գրանցումներից հետո կորոշվեն կուսակցությունների և կուսակցությունների հերթական համարները, իսկ քվեարկության կարգը, ըստ թիվ 31 ՏԸՀ նախագահի, կլինի նույնը, ինչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Քվեախցերում գրիչներով նշումներ ընտրողները չեն կատարի, առաջադրված քաղաքական ուժերը կունենան առանձին քվեաթերթիկներ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:29 04.08.2025
Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...
11:20 04.08.2025
Կդադարեցվի Աբովյանի, Արզնիի, Նոր Գյուղի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի, Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:09 04.08.2025
Թրամփը նշել է Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու պայմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնի։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե արդյոք ռուսները կարող են ինչ-որ բան անել՝ ավելի խիստ պատժամիջոցներից խուսափելու համար։ Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ պատժամիջոցների վերացման բանալին […] ...
10:59 04.08.2025
Թրամփը և Քարնին առաջիկա օրերին կքննարկեն առևտրային համաձայնագիրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի միջև հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին, CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանկը։ «Ինչպես ասացի, բանակցությունները տեղեկատվական, կառուցողական և բարի բնույթի էին։ Ես անհամբեր սպասում եմ վարչապետի և նախագահի հանդիպմանը առաջիկա մի քանի […] ...
10:43 04.08.2025
Թայսոնը անվանել է պատմության մեջ չորս մեծագույն բռնցքամարտիկներինՋեք Դեմփսին, Սոնի Լիստոնը, Մուհամեդ Ալին և Ջորջ Ֆորմանը պատմության մեծագույն բռնցքամարտիկներն են: Այս կարծիքը հայտնել է նախկին անվիճելի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը Ազգային բասկետբոլի ասոցիացիայի քառակի չեմպիոն Շաքիլ Օ’Նիլի YouTube ալիքին տված հարցազրույցում: Երբ Թայսոնին հարցրել են, թե ով է պատմության մեջ լավագույն բռնցքամարտիկը, նա նշել է իր անունը։ Թայսոնը 58 տարեկան է, պրոֆեսիոնալ […] ...