Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում բացվել է հիմնադիր տնօրենի անունը կրող ֆիզիկայի դասասենյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում բացվել է հիմնադիր տնօրենի անունը կրող ֆիզիկայի դասասենյակ

17:24 01.09.2021

Մարդ, ում համար դպրոցն ու կրթությունն էին կյանքի անբաժան մասը, ով ապրեց՝ սերունդներ կրթելով, իսկ իրենից հետո թողեց կրթօջախ, որն այսօր լավագույններից է հանրապետությունում: Այսպես են գործընկերները բնութագրում Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի հիմնադիր տնօրեն Մանվել Մովսիսյանին:

Այսօր վարժարանում ուսումնական տարվա մեկնարկը տրվել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Մանվել Մովսիսյանի անվան ֆիզիկայի դասասենյակի բացումով: Ֆիզիկայի ուսուցիչ Մանվել Մովսիսյանը սեփական նախաձեռնությամբ 1995-ին հիմնել է «Ֆոտոն» վարժարանը, որի տնօրենն էր մինչև 2019 թվականը: Իսկ վերջին երկու տարիներին տնօրենի օգնականն էր, միևնույն ժամանակ վարժարանում ֆիզիկա էր դասավանդում:

« Մենք՝ բոլոր ուսուցիչներս, որպես մասնագետներ, մանկավարժներ, կայացել ենք պարոն Մովսիսյանի մանկավարժական դաստիարակությամբ: Որտեղ հնչում էր Գյումրիի «Ֆոտոն» վարժարան արտահայտությունը, բոլորս պատկերացնում էինք Մանվել Մովսիսյանին, որովհետև վարժարանը ստեղծվել, կայացման ուղին բռնել ու կայացման գագաթնակետին է հասել նրա շնորհիվ»,- Shantnews-ին ասել է Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Կարինե Պետոյանը:

Բացահայտել յուրաքանչյուր աշակերտի կարողությունները, խթանել ավելիին հասնելու ձգտումը: Սա վաստակավոր մանկավարժի ուղենիշն էր: Դրա արդյունքն էր նաև, որ «Ֆոտոնի» սաները տարբեր տարիներին մասնակցել ու հաղթանակներով են վերադարձել միջազգային օլիմպիադաներից: Այս տարվա օգոստոսին անցկացված աշխարհագրության միջազգային օլիմպիադայում «Ֆոտոն»-ի աշակերտն արժանացել է բրոնզե մեդալի:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP