18:37 01.09.2021
Նոր ուսումնական տարին ավելի շատ փոփոխություններով է մեկնարկում ավագ օղակի աշակերտության համար։ Խոսքը, մասնավորապես, hիմնականից ավագ դպրոցներ տեղափոխությունների մասին է։ Նոր ուսումնական տարին վերակառուցված շենքում է դիմավորել Գյումրիի «Ակադեմիական» վարժարանը, որը, վերջապես, ունեցավ իր հիմնական շենքը։ Նախկին թիվ 17 դպրոցի շենքը հիմանորոգումից հետո ծառայելու է որպես վարժարան։
Սեպտեմբերի 1-ը նոր դպրոցում դիմավորելը աշակերտությանը ոգևորել էր, թեև ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար առայժմ պայմանները լիարժեք չեն։ Գույքն ու կահավորանքը պակաս է, մի մասն էլ՝ հին։
«Հիմնանորոգված շենքում պետք է նոր գույք լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չհասցրեցին գույքը բերել, ու որպեսզի սեպտեմբերի 1-ը հեռավար չանեինք, որոշեցինք մեր ունեցած հին գույքով, ուրիշ դպրոցներից էլ հին գույք բերելով՝ հարմարվել։ Գույքի հարցի լուծումը կարծում եմ, կլինի այսպես՝ կամ գույք կտրամադրեն, կամ ֆինանսը, որով գույք կգնենք, ու կարծում եմ այդ խնդիրը լուծված կլինի մինչև այս կիսամյակի ավարտը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է վարժարանի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
2000 քառակուսի մետր տարածք ընդգրկող վարժարանն ունի ընդամենը 17 դասասենյակ, որտեղ սովորելու է 700 աշակերտ։ Հնարավորությունները հաշվի առնելով՝ տնօրինությունը որոշել է դասերն անցկացնել երկհերթ: Խմբերի բաժանված ու երկհերթ տարբերակով վարժարանում այսօրվանից արդեն դաս են պարապել։
Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցում բաց դասով են սկսել գիտելիքի և դպրության օրը։ Այն հիմնական դպրոցներից ավագ տեղափոխված նորեկ աշակերտների համար էր։ Առաջին դասը վարել է տնօրենը՝ ոչ սովորական դասապրոցեսով։ Նաիրա Թադևոսյանի խոսքը մտերմիկ զրույց էր, և ուսուցչի մատուցած գիտելիքը յուրացնելու կարևորության մասին։
Թիվ 1-ում ուսումնական այս տարում առարկայական նոր հոսքեր են ավելացել։ Այսինքն՝ ավագ օղակը աշակերտներին հնարավորություն է տալիս մասնագիտության ընտրության հարցում այս պահից կողմորոշվել , որ հետո՝ բուհական կրթության հարցում չսխալվեն։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...