18:42 01.09.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե Վրաստանը ցանկանա նորմալ ապրել Ռուսաստանի հետ որպես իր հարևան: Aliq Media–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է ռուսական Ria Novosti-ն:
«Եթե Վրաստանն իրոք չի ցանկանում խաղալ «Ռուսաստանի խաղաքարտով» [ռուսական թեման օգտագործել]՝ արևմուտքի հովանու տակ մնալու համար, և ցանկանում է նորմալ կյանքով ապրել մեզ հետ՝ որպես հարևաններ, մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի»,- ասել է Լավրովը` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ելույթի ժամանակ:
«Մենք ցանկանում էինք պատասխանել մեր վրացի հարևաններին, երբ նրանք մեր քաղաքացիների համար սահմանեցին առանց վիզայի ռեժիմ: Սկզբում մենք դեռ հետևում էինք, թե ինչ է կատարվում և, իհարկե, ոչ ոքի չէինք արգելում գնալ Վրաստան: Մոտ մեկուկես տարի առաջ մենք նույնիսկ պատրաստ էինք Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել, բայց հետո տեղի ունեցավ տհաճ միջադեպ, կոպիտ սադրանք Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության դեմ, որը Թբիլիսի էր ժամանել միջխորհրդարանական ուղղափառության ասամբլեայի հերթական նիստի համար»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հունիսին Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներից հետո ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվեցին ուղիղ ավիաչվերթները Վրաստանի և Ռուսաստանի միջև:
2008 թվականից Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջինիս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո 2009 թվականի մարտից Թբիլիսիում տեղակայված Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ՌԴ շահերի բաժին, որտեղ աշխատում են ռուս դիվանագետներ և տեխնիկական անձնակազմ։ Վրացական շահերի բաժինը նույն սկզբունքով գործում է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը։
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...